«ՍԱՍՆԱ ԾՌԵՐՆ» ԱՎԵԼԻ ՄՈՏ ՈՒ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Գլխավոր դատախազը կառչել է աթոռին

Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ ՔԴՕ 35-րդ հոդվածը չի համապատասխանում Հիմնական օրենքին։ Սեպտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ այդ որոշումը հիմք չի հանդիսանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չեղարկելու համար։

Որպեսզի ընթերցողը հասկանա, թե մեր երկիրն ինչ աստիճան է ընկղմվել աբսուրդի հորձանուտը, հիշեցնեմ, որ 35-րդ հոդվածը վերաբերում էր երկրորդ նախագահի կալանավորման հիմքերին, և դրա չեղարկումով այդ հիմքերը վերանում են, դադարում են գոյություն ունենալ։ ՍԴ-ի որոշումները ենթակա են անհապաղ կատարման՝ դրանց հրապարակման պահից։ Դրանք չի կարելի չեղարկել։

Հանրահայտ է, որ Արթուր Դավթյանը պատրաստ է ամեն ինչի, միայն թե մնա գլխավոր դատախազի աթոռին, բայց հրապարակավ ժխտել ակնհայտն ու ասել, թե ՍԴ որոշումը հիմք չէ երկրորդ նախագահին կալանքից ազատելու համար, դա արդեն, համաձայնեք, ծայրահեղ է։ Եվս մեկ անգամ կրկնեմ. Ռ.Քոչարյանի կալանքն ապահոված հոդվածը հակասահմանադրակա՛ն է։ Եվ այդ հոդվածի վրա հիմնված կալանավորումը նույնպես ինքնըստինքյան ճանաչվում է հակասահմանադրական։ Ինչո՞ւմն է հարցը։

Իսկ հարցը նրանում է, որ Նիկոլը՝ Տեր-Պետրոսյանի մերձավորագույն շրջապատի ճնշման տակ որոշեց ազատ չարձակել երկրորդ նախագահին և համապատասխան կարգադրություն արեց գլխավոր դատախազին։ Ակնհայտ է, որ իշխանությունը որոշել է բոյկոտել և հակառակվել ՍԴ-ի որոշմանը. սեպտեմբերի 4-ից հետո Նիկոլի կողմնակիցները շարունակ խոսում էին այն մասին, որ պետք է անտեսել «ոչ լեգիտիմ ՍԴ-ի» ընդունած որոշումը։ Հիշեցնեմ, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները ՍԴ-ի ներկայիս կազմը ճանաչել են լեգիտիմ, հետևաբար սեպտեմբերի 4-ի որոշումն էլ լեգիտիմ է և ենթակա է անհապաղ կատարման, ինչն էլ պահանջում էին Քոչարյանի կողմնակիցները սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին։

Ծառուկյանը պատրաստ է սատարել

Փաշինյանը խնդրեց ազատել Ամուլսարի մատույցները, ստելով, թե հանքի շահագործման աշխատանքը կսկսվի միայն հաջորդ տարվա ապրիլին։ Սոցցանցերն այդ կոչին արձագանքեցին ծիծաղի պոռթկումներով, վարչապետի բազմիցս հնչեցրած խնդրանքին ի պատասխան կոչ արվեց Ամուլսարի մատույցների արգելափակման մասնակիցներին մատակարարել սնունդով, տաք հագուստով ու այլ իրերով, որպեսզի նրանք չցրվեն և շարունակեն պաշտպանությունը։

Առանձնակի պետք է նշել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հանքավայրի շահագործման հարցում։ Նա հայտարարեց, որ իշխանությունը պետք է ղեկավարվի տեղի բնակչության ցանկությամբ, իսկ Ամուլսարի մատույցներն ապաշրջափակելու Փաշինյանի խնդրանքից հետո Ծառուկյանն ասաց, որ եթե հարկ լինի, ինքը պատրաստ է կանգնել պաշտպանության մասնակիցների կողքին։

Եթե ԲՀԿ առաջնորդը գնա այդ քայլին, նրա վարկանիշն անմիջապես կթռչի մինչև երկինք։ Ծառուկյանը նաև կասկածի տակ առավ 400 միլիոն դոլար գումարը, որը «Լիդիանն» իբր արդեն ներդրել է հանքում։ Նրա խոսքերով, թիվն ակնհայտորեն ուռճացված է, 400 միլիոնով կարելի էր կառուցել 2 գործարան, իսկ մեր դեպքում խոսքը կարող է վերաբերել ընդամենը 20-30 միլիոնի։

Ի դեպ, Ամուլսարի հարցում Փաշինյանը չի կարող հույս դնել «Սասնա ծռեր» կուսակցության օգնության վրա, դրա առաջնորդները հայտարարել են, որ իրենք «կանաչ գոտում» են…

Անկանխատեսելի է և վտանգավոր

Անկայունության օջախներն ավելանում են օրեցօր, դրանք արդեն ներթափանցել են փշալարերից այնկողմ, որտեղ դատապարտյալները բողոքում են քրեական հեղինակությունների, քրեական մշակույթի և «օրենքով գողերի» մասին օրենքի նախագծի դեմ։ Արդեն հայտնի է Նուբարաշենի բանտում տեղի ունեցած անկարգությունների մասին և հիմքեր կան կասկածելու, որ այլ ՈւԱՀ-ների վերաբերյալ համանման տեղեկատվությունը պարզապես չի հրապարակվում։

Օրըստօրե ավելի շատ մարդիկ են խոսում այն մասին, որ իշխանությունը ձախողվել է բոլոր ուղղություններով, և այլևս պետք չէ տարվել գնահատականներով։ Պետք է շարժվել առաջ և լուծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։ Գիտակցելով, որ բողոքի մշտական ակցիաները ցանկացած պահի կարող են  անվերահսկելի դառնալ, Փաշինյանը նեցուկ է փնտրում մարգինալների միջավայրում։ Պետության իրեն հարգող ոչ մի ղեկավար իր աշխատասենյակում չէր ընդունի «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդներին, որտեղ միավորված են նրանք, ովքեր կրակել են պետության վրա։ Փաշինյանը կատարեց իր ընտրությունը, և այդ ընտրությունը ոչ թե անբասիր հեղինակություն ունեցող գեներալ Վիտալի Բալասանյանի կողմն է, այլ զինված խմբի անդամների։

Նրանք ավելի մոտ ու հասկանալի են Փաշինյանին. նրանց վրա է երեք ոստիկանների արյան մեղքը, իսկ վարչապետի վրա, ինչպես հավաստում է Բալասանյանը, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների 10 զոհերի արյան մեղքն է։ Ահաբեկիչների կուսակցությունը պետք է Նիկոլին, որովհետև այդ մարդկանց համար դատարկ բան է հայի վրա կրակելը։ 2016թ. հուլիսի 17-ին նրանք դա ապացուցեցին։

Իշխանափոխության հարցը պետք է սկսել անհապաղ, քանզի անհամարժեք գործողությունների վտանգը, որ բխում է Նիկոլից, աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Մտածող մարդիկ այդ մասին հայտարարում են ամեն օր։ Երկիրը պատանդ է դարձել հոգեպես անկայուն մարդու ձեռքում, որն իշխանությունը պահպանելու համար ընդունակ է ամեն ինչի։ Նա վտանգավոր է, անկանխատեսելի և ամեն օր կարող է նախաձեռնել  արյունոտ սադրանք, ինչպիսին իրականացրեց 2008թ. մարտի 1-ին։ Փաշինյանի ու իր թայֆայի քաղաքական հակակշռի ձևավորումը ժամանակի հրամայականն է, հապաղումը հավասարազոր է մահվան, ընդ որում՝ ոչ թե վերացական, այլ բառացի իմաստով։

Իշխանությանը քննադատելու ժամանակն անցել է, այսօր գործելու ժամանակն է, այսինքն՝ ձեռնարկելու կոնկրետ քայլեր բոլոր առողջ ուժերը համախմբելու ուղղությամբ։ Չի կարելի սպասել աղետի՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար, այսօր է պետք պայմանավորվել  Նիկոլին իշխանությունից օտարելու վերաբերյալ՝ առանց արյան ու ցնցումների։ Արտահերթ ընտրությունները պետք է դառնան Փաշինյանի հոժարակամ հրաժարականի հետևանքը, դրան կարելի է հասնել միայն քաղաքական ուժերի կողմից համախմբված ճնշման դեպքում։

Նպատակը պետք է հստակ ազդարարվի, հարկավոր է միասնական համակարգող շտաբ, որը կմշակի խաղաղ, անարյուն եղանակով վարչապետին հրաժարական պարտադրելուն ուղղված ճանապարհային քարտեզ։

Ցավոք, քաղաքական ուժերն առայժմ զբաղված են միայն նրանով, որ արձանագրում են ակնհայտը. Փաշինյանը սպառնալիք է պետության կայունությանն ու զարգացմանը, նա կործանում է այն ամենը, ինչին հպվում է, պետությունը կառավարող չկա, իշխանության կաթվածահարությունը երևում է բոլոր մարկարդակներով։ Այս թեզիսները ոչ մեկի կողմից կասկածի տակ չեն առնվում, բայց դրանց խորապատկերին հարց է ծագում. ինչպե՞ս վարվել։

Փաշինյանին հրաժարականի պարտադրելու հարցը պետք է դառնա արտախորհրդարանական ուժերի համատեղ քննարկման առարկա։ Կարելի է, օրինակ, քաղաքական համաժողով հրավիրել, որի ամբիոնից կհնչեն այդ պարտադրման հիմնավորումները, իսկ արդյունքներով կընդունվի համապատասխան բանաձև, որի տակ կստորագրեն քաղաքական ուժերի առաջնորդները։

Նեղ շրջանում

Վերջին օրերին խորհրդարանի պատերից դուրս նեղ շրջանում քննարկվել է հարցն անցումային կառույցի մասին, որն իր վրա կվերցնի պետության կառավարումը մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Խոսվել է նաև անցումային անձի մասին, որը կգլխավորի այդ կառույցը։

Զրույցի մասնակիցները հիմք են ընդունել այն, որ Նիկոլի հրաժարականը ցանկացած պահի կարող է իրականություն դառնալ նույնիսկ առանց քաղաքական ուժերի գործադրած ճնշման։ Այսպես թե այնպես, քաղաքական ուժերը համակարծիք են գտնվել, որ պարտավոր են վերահսկել գործընթացները, այլապես հասարակությունը ականատես կդառնա բողոքի նոր ալիքի, որը իշխանության բարձունք կհանի ևս մեկ Նիկոլի…

ЧТОБЫ ЧИТАТЕЛЬ ОСОЗНАЛ СТЕПЕНЬ погружения нашей страны в пучину абсурда, напомню, что статья 35 касалась оснований ареста второго президента, с ее отменой эти основания отпадают, перестают существовать. Решения КС подлежат исполнению незамедлительно с момента их оглашения. Их нельзя отменить.

 Общеизвестно, что Артур Давтян готов на все, чтобы остаться в кресле генпрокурора, но публично отрицать очевидное и говорить, что решение КС не основание для отмены ареста второго президента, - это уже, согласитесь, перебор! Еще раз повторю: статья, обеспечившая арест Р. Кочаряна, является антиконституционной! Арест, произведенный с опорой на эту статью, тоже автоматически признается неконституционным. В чем дело?

А дело в том, что Никол под давлением ближайшего окружения Тер-Петросяна решил не отпускать второго президента на свободу и дал соответствующее распоряжение генпрокурору. Очевидно, что власть решила бойкотировать и оказать сопротивление решению КС: после 4 сентября сторонники Никола постоянно говорили о том, что следует игнорировать решение, которое принял "нелегитимный КС". Напомню, что эксперты Венецианской комиссии признали нынешний состав КС легитимным, стало быть, решение от 4 сентября легитимно и подлежит незамедлительному исполнению, что и требовали 9, 10 и 11 сентября сторонники Кочаряна.

Царукян готов встать рядом

Пашинян попросил освободить подступы к Амулсару, соврав, что работа по эксплуатации рудника начнется только в апреле следующего года. Соцсети отреагировали на этот призыв залпами смеха, в ответ на неоднократную просьбу премьера прозвучал призыв снабдить участников блокады подступов к Амулсару едой, теплой одеждой и прочими вещами, чтобы они не расходились и держали оборону.

ОСОБО СЛЕДУЕТ ОТМЕТИТЬ позицию лидера ППА Гагика Царукяна в вопросе эксплуатации месторождения. Он заявил, что власть должна руководствоваться желанием местного населения, а после просьбы Пашиняна разблокировать подступы к Амулсару Царукян сказал, что, если понадобится, он готов встать рядом с теми, кто держит оборону.

Если лидер ППА пойдет на этот шаг, его рейтинг сразу взлетит до небес. Царукян также поставил под сомнение сумму в 400 млн долларов, которую фирма "Лидиан" якобы уже инвестировала в рудник. По его словам, цифра явно завышена, на 400 млн можно было построить 2 завода, а в нашем случае речь может идти всего лишь о 20-30 млн.

Кстати, в вопросе Амулсара Пашинян не может рассчитывать на помощь партии "Сасна црер": ее лидеры объявили себя в "зеленой зоне"…

Непредсказуем и опасен

Очаги нестабильности множатся с каждым днем, они уже просочились за колючую проволоку, где осужденные протестуют против законопроекта о криминальных авторитетах, криминальной культуре и "ворах в законе". Уже известно о беспорядках в нубарашенской тюрьме, и есть обоснованные подозрения, что аналогичная информация из других ИТУ просто не разглашается.

С КАЖДЫМ ДНЕМ все больше людей говорит о том, что власть провалилась по всем направлениям и не следует больше увлекаться оценками. Следует двигаться вперед и решать вопрос внеочередных парламентских выборов. Сознавая, что перманентные акции протеста могут в любую минуту выйти из-под контроля, Пашинян ищет опору в маргиналах. Ни один уважающий себя руководитель государства не принял бы в своем кабинете лидеров партии "Сасна црер", которая объединила тех, кто стрелял в государство. Пашинян сделал свой выбор, и выбор этот не на стороне генерала с безупречной репутацией Виталия Баласаняна, а на стороне членов вооруженной группы.

Они ближе и понятнее Пашиняну: на них кровь троих полицейских, на премьере, как утверждает Баласанян, кровь 10 жертв событий 1 марта 2008 г. Партия террористов нужна Николу, потому что этим людям ничего не стоит выстрелить в армянина. 17 июля 2016 г. они это доказали.

Вопрос смены власти следует начинать незамедлительно, ибо опасность неадекватных действий, которая исходит от Никола, возрастает в геометрической прогрессии. Мыслящие люди заявляют об этом ежедневно. Страна оказалась заложницей в руках эмоционально неустойчивого человека, который способен на все ради того, чтобы удержать власть. Он опасен, непредсказуем и каждый день может инициировать кровавую провокацию наподобие той, что устроил 1 марта 2008 г. Формирование политического противовеса Пашиняну и его шайке - веление времени, любое промедление смерти подобно, причем не в отвлеченном, а в буквальном смысле.

ВРЕМЯ КРИТИКОВАТЬ ВЛАСТЬ ПРОШЛО, сегодня время действовать, то есть предпринимать конкретные шаги по консолидации всех здоровых сил. Нельзя ждать катастрофы, чтобы сесть за стол переговоров, договариваться нужно сегодня вокруг вопроса отчуждения Никола от власти без крови и потрясений. Досрочные выборы должны стать следствием добровольной отставки Пашиняна, добиться ее можно только в случае консолидированного давления политических сил.

Цель должна быть провозглашена внятно, нужен единый координационный штаб, который разработает дорожную карту шагов, направленных на принуждение премьера к отставке мирным, бескровным путем.

К сожалению, политические силы пока заняты только тем, что констатируют очевидное: Пашинян - угроза стабильности и развитию государства, он разрушает все, к чему прикасается, государством никто не управляет, паралич власти прослеживается на всех уровнях. Эти тезисы ни у кого сомнений не вызывают, но на их фоне возникает вопрос: что дальше?

Вопрос принуждения Пашиняна к отставке должен стать предметом совместного обсуждения внепарламентских сил. Можно, к примеру, созвать политическую конференцию, с трибуны которой прозвучат обоснования этого принуждения, а по итогам будет принята соответствующая резолюция, под которой подпишутся лидеры политических сил.

В узком кругу

В последние дни за стенами парламента в узком кругу обсуждался вопрос о переходной структуре, которая возьмет на себя управление государством до проведения внеочередных парламентских выборов. Говорилось и о переходной фигуре, которая возглавит эту структуру.

УЧАСТНИКИ БЕСЕДЫ исходили из того, что отставка Никола может стать реальностью в любой момент даже без принуждения со стороны политических сил. Так или иначе, а политические силы сошлись во мнении, что должны контролировать процессы, в противном случае общество станет свидетелем новой протестной волны, которая вознесет на вершину власти еще одного Никола…