«ՀԿԵ» ՓԲԸ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը Հարավկովկասյան երկաթուղու անձնակազմի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցել էր նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը, տեղեկացրեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն վերանշանակվել է Սերգեյ Գեննադիի Վալկոն:
Ալեքսանդր Միշարինը մասնակիցներին ներկայացրեց ՌԵ-ի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ ընկերությունն ապահովում է համաշխարհային երկաթուղային բեռնաշրջանառության 28%-ը, համաշխարհային առաջատարն է այդ ցուցանիշով, իսկ ուղևորաշրջանառության ցուցանիշով գտնվում է 4-րդ տեղում:
Խոսելով Հարավկովկասյան երկաթուղու գործունեության մասին, Միշարինը նշեց, որ 11 տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է բավարարել Հայաստանի տնտեսության փոխադրումների պահանջարկը, իրականացնել երկրի տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված մի շարք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր՝ չնայած երկրի տրանսպորտային շրջափակմանը:
ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալն արձանագրեց, որ երկաթուղու դերը Հայաստանում աստիճանաբար աճում է, և ՌԵ-ի համար աշխատանքը հանրապենությունում նույնքան կարևոր է, ինչպես աշխարհի այլ 40 պետություններում, որտեղ ներկայացված է հոլդինգը: Նա հիշեցրեց, որ ՀԿԵ-ն հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից մեկը՝ Ընկերությունում աշխատում է 3 հազար մարդ:
Նա նաև նշեց, որ միջին աշխատավարձը Հայկական երկաթուղում գերազանցում էր հանրապետությունում աշխատավարձի միջին մակարդակնը միայն 9%-ով, իսկ 11 տարիների ընթացքում երկաթուղայինների միջին աշխատավարձն ավելացել է 95%-ով և 29,2%-ով գերազանցում է միջին ցուցանիշը: Աշխատանքի արտադրողականությունը նույնպես ավելացել է՝ 66,2%-ով, 2019 թվականի արդյունքներով նախատեսվում է աճ 6,9%-ով, ինչը արդյունավետ աշխատանքի մասին է վկայում:
Ալեքսանդր Միշարինը նկատեց, որ ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված Հայաստանի երկաթուղայինների աշխատանքի շնորհիվ տեղամասային արագությունը 22 կմ/ժ-ից ավելացել է մինչև 36 կմ/ժ, տեխնիկականը՝ 27 կմ/ժ-ից մինչև 42 կմ/ժ, իսկ գնացքի միջին քաշը կազմել է 1 514 տն՝ 1 101 տն-ի դիմաց:
«2019 թվականին ծրագրվում է փոխադրել 2,9 մլն տն բեռ, ինչը 6,5%-ով կգերազանցի 2008 թվականի ցուցանիշը: Երկաթուղու մասնաբաժինը Հայաստանի բեռնափոխադրումների կառուցվածքում կազմում է 23%, ինչը բարձր ցուցանիշ է ցանկացած պետության համար:
2018 թվականին Հարավկովկասյան երկաթուղուն հաջողվել է վերականգնել իր դիրքերը բեռնափոխադրումների շուկայում 2015 թվականի ճգնաժամից հետո: 2019 թվականին բեռնափոխադրումների նախատեսվող աճը ճգնաժամային 2015-ի հետ համեմատ կկազմի 15% կամ 404 հազար տոննա, բեռնման աճը՝ 40,6%, իսկ ուղևորափոխադրումներինը՝ գրեթե 50%:
2019 թվականի ութ ամիսների ընթացքում նկատվում է փոխադրումների դրական միտում. բեռնափոխադրումների ծավալը 2018 թվականի հետ համեմատ ավելացել է 4,2%-ով, բեռնաշրջանառությունը՝ 11,2%-ով, բեռնումը՝ 6,4%-ով:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հարավկովկասյան երկաթուղու աշխատողներին արդյունավետ աշխատանքի համար՝ չնայած ոմանց կողմից հնչող նեգատիվ հայտարարությունների», - ընդգծեց Ա.Միշարինը:
Հիշեցնելով, որ ՀԿԵ-ն բեռնափոխադրումներ է իրականացնում աշխարհի 75 երկրներ՝ ՌԵ ներկայացուցիչը նշեց Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի հաջող աշխատանքը, որը արդյունավետ կիրառում է տարբեր էլեկտրոնային համակարգեր, ինչը հաճախորդներին թույլ է տալիս ոչ միայն ձևակերպել պատվերը և փոխադրման փաստաթղթերը, հետևել անձնական հաշվի վրա միջոցների շարժին, այլև իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողություններն առցանց:
Խոսելով ուղևորափոխադրումների ոլորտի մասին՝ Ալեքսանդր Միշարինը կարևորեց ուղևորահոսքի շարունակական աճը 2015 թվականից: Նշված տարում փոխադրվել է 346,2 հազար ուղևոր, իսկ 2019 թվականին նախատեսվում է գերազանցել 418 հազարի շեմը: Միջազգային հաղորդակցությունում աճը շարունակվում է 2008 թվականից, երբ փոխադրվել է 27,5 հազար ուղևոր: 2018-ին ցուցանիշը կազմել էր արդեն 64,1 հազար, իսկ 2019 թվականին ծրագրված ցուցանիշը կազմում է 69,4 հազար ուղևոր:
- Այսպիսով, 2008 թվականի նկատմամբ աճը կկազմի 2.5 անգամ: Ներհանրապետական ուղևորափոխադրումների ոլորտում հիմնական նորամուծություններից է Երևան-Գյումրի-Երևան երթուղում երկու նոր էլեկտրագնացքների շահագործումը: Եվս երկու նոր էլեկտրագնացք ՀԿԵ-ն պիտի ստանար այս տարի, սակայն գործարքը սառեցվել է՝ որոշ հանգամանքներով: Հուսով եմ, որ շուտով բոլոր հարցերը կկարգավորվեն, - նշես ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալը:
Երկաթուղին նաև ակտիվ սոցիալական և բարեգործական քաղաքականություն է վարում՝ այդ նպատակներին ուղղելով 339 մլն դրամ: Բարեգործական նախագծերի թվում են մասնակցությունը տարբեր բարեգործական հիմնադրամներում, օժանդակությունը վետերան-երկաթուղայիններին, մասնակցությունը Մեծ Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների կազմակերպմանը, Սանահինի մանկապարտեզի և Ֆիոլետովո գյուղի դպրոցի վերանորոգումը և աջակցությունը և այլն:
- Երկաթուղին կարգապահորեն վճարում է հարկերը՝ եթե 2007 թվականին Հայկական երկաթուղու վճարված հարկերը կազմել են 1,6 մլրդ դրամ, ապա 2009 թվականից Հարավկովկասյան երկաթուղու տարեկան հարկային վճարները միջինում ավելացել են 2,6 անգամ: 11 տարիների ընթացում երկաթուղին վճարել է 46 մլդր 315 մլն դրամ հարկեր, - արձանագրել է Ա.Միշարինը:
ՌԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը նաև նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի ավանդը Հարավկովկասյան երկաթուղու զարգացման գործում և հայ երկաթուղայիններին մաղթեց նորանոր հաջողություններ:
Իր հերթին ՀԿԵ ղեկավարը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրել, որ երկաթուղու աշխատողները կանեն հնարավորը հետագա արդյունավետ աշխատանքի համար: