ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԵԾԱՑՆԵԼ ԱՌԱՆՑ ԴԺՎԱՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ։

Տավուշի մարզի Կողբ գյուղի մանկապարտեզում կտեղադրվի ջեռուցման կենտրոնացված համակարգ՝ համալրված արևային ջրատաքացուցիչներով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ձգտում են տաք ձմեռ ապահովել երեխաների համար:

 Детсад в селе Кохб будет оснащен централизованной системой отопления«Երեխաներին հարկավոր է մեծացնել առանց դժվար հիշողությունների: Դա կարևոր է հատկապես ապագայի համար: Շիկացած, այրող մետաղը կամ սենյակ լցվող ծուխը չեն կարող առաջացնել դրական հույզեր: Գուցե շատ տարիներ առաջ փայտյա վառարաններով սենյակ ջեռուցելը համարվում էր նորմալ երևույթ կամ միակ լուծումը, սակայն ոչ այսօր, երբ կան զարգացած ու անվտանգ տեխնոլոգիաներ: Սա մի ծրագիր է, որը թույլ է տալիս նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ՝ փոխել սահմանին ապրող երեխայի և նրան դաստիարակող մանկավարժի առօրյան: Ուրախ եմ, որ գործընկեր կազմակերպության հետ կարող ենք օգտակար լինել նրանց»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում ջեռուցման էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:

Основная тема:
Теги: