Գյումրիում մեկնարկել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը

Գյումրիի Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանձնի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Մրցանակը հանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես և իր ապագան կապել Հայաստանի հետ: Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները կլինեն վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները: Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին կհանձնեն մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակ կսահմանվի վարչապետի մրցանակը: Հաղթողին տրվելիք արձանիկի ներքևի հատվածում գրված է «Մեր ժամանակների հերոսը», իսկ վերևի մասում «Եվ այդ մեկ մարդը դու ես». գրության տակ հայելի է, որտեղ մրցանակակիրը կտեսնի իրեն: Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով կանցկացվեն Գյումրիում։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Основная тема:
Теги: