«Վերին Լարս» անցակետի ռուսական կողմում Հայաստան ուղևորվող 600 բեռնատար սպասում է սահմանի հատմանը

Ռուսական կողմից «Վերին Լարսի» անցակետի մոտ նկատվում է բեռնատար ավտոմեքենաների կուտակում. այս պահի դրությամբ մոտ 600 բեռնատար սպասում է սահմանի հատմանը, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՌԴ տրանսպորտի նախարարությունից:

«Մաքսային ծառայողները կշռող սարքավորումների միջոցով իրականացնում են կանոնավոր հսկողության միջոցառումներ: Հաշվի առնելով տրանսպորտային միջոցների կուտակումը և դրանց կշռելու անհրաժեշտությունը՝ կուտակվել են հերթեր», - փոխանցում են Aysor.am-ին՝ ի պատասխան հարցի, թե հայկական քանի բեռնատար է կուտակված սահմանին։

Նշվում է նաև, որ սահմանի հատման տարածքը արդիականացման կարիք ունի։

««Ռոսգրանստրոյը» աշխատանքներ է տանում այս ուղղությամբ: Նախագծման աշխատանքները մոտենում են ավարտին: Նախատեսվում է անցակետը վերակառուցել 2021 թվականին, որից հետո թողունակության հնարավորությունները կավելանան», - հավելում են նախարարությունից: