Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հայաստանյան այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08։00-ից 15։00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան - Թումանյան խաչմերուկից Աբովյան - Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին - Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 1-ին, ժամը 08։00-ից 17։00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային - Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12։00-ից 17։00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան - Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկը։ Իսկ ժամը 17։00-ից 20։00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան - Պռոշյան խաչմերուկից Մաշտոց - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը: