Ամուլսարի մոտ են պահապանները, ոստիկաններն ու պահնորդները

Ամուլսարի մոտ հավաքվել են ոստիկաններ, Ամուլսարի պահապանները։ Panorama.am-ին Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանն ասաց, որ «Լիդիանը» փոխել է անվտանգության ծառայությանը, հիմա մի կազմակերպությունից փոխանցում են մյուսին, ուզում են տարածք մտնեն, այնտեղ մնան, իրենք էլ դեմ են։

«Ուզում են «Լիդիանի» տարածքում մնան, այսինքն մեր պոստից հետո, որպեսզի չգնան հյուրանոցում մնան ու փող տան։ Ոչ մեկին երկու տարի չենք թողել ներս մտնել, իրենք էլ չպետք է ներս մտնեն»,- ասաց Ա.Խաչատրյանը։

Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութի համաձայն, «Լիդիանը» նոր պայմանագիր է կնքել այլ պահնորդական կազմակերպության հետ։

Նշվում է՝ «զոռբայությամբ եկել ու մտել են ներս»։ Ամուլսարի պահապանների պահանջն է՝ «զորքով ներսում չլինեն, «Լիդիանի» մեքենաներից էլ չլինեն, իրենց նպատակը գույքի պահպանությունն է, թող իրականցնեն»։

Ակտիվիստներից մեկը բացատրեց. «Այս ամբողջ տարածքում տեսախցիկներ են դրված, նկարահանվում է, նայում են Ամերիկայում, Անգլիայում։ Եթե այստեղ շարժ է լինում, օգտագործում են մեր դեմ, այդ շարժը ցույց տալիս են ներդրողներին, ակցիաներ առնողներին, որ տեսեք՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, որոշ չափով կարգավորվել է, կարող եք ձեր ներդրումներն անել, ակցիաների արժեքը բարձանում է։ Այսօր հասել ենք զրոյի, նրան, որ որևէ մեկը ռիսկ չի անում գնել այդ արժետոմսերը»։

Ակտիվիստները նշում են, որ հանրային առողջությունը կարևորելով՝ պոստերը դարձել են շրջիկ, բայց եթե այդպես լինի, ամեն պոստի մոտ 7-8 մեքենայով կկանգնեն։