ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ

Ո՞ր արտահայտության համար Պողոսյանը նկատողություն ստացավ

Երբ Ռուստամ Բադասյանն առաջարկեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումների նախագիծը, համաձայն որի ՍԴ դատավորները պաշտոնից հոժարակամ հրաժարվելու դեպքում կպահպանեն իրենց աշխատավարձերն ու սոցիալական վճարումները մինչև կենսաթոշակի անցնելը, արդարադատության նախարարին ոչ ոք պաշտոնական նկատողություն չարեց։ Միայն վրդովված հասարակայնությունը հեղեղեց ԶԼՄ-ները դատավորերին օրինականացված կաշառք առաջարկելու անթույլատրելիության մասին հայտարարություններով։ Օրինագիծն առաջվա պես ուժի մեջ է, դա իրավաբանական փաստաթուղթ է։

Վկայակոչելով այդ փաստաթուղթը, գեներալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հոկտեմբերի 7-ին առաջին ատյանի դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին միջնորդության քննարկման դատական նիստի ժամանակ, ներկայացնելով հիմնավորումը, ասաց, որ մտորել է այն մասին, որպեսզի Դանիբեկյանին դրամական փոխհատուցում առաջարկվի գործից հրաժարվելու համար։ Դատավորն անմիջապես նկատողություն հայտարարեց Պողոսյանին և զրկեց խոսքը շարունակելու հնարավորությունից։ Առանձնահատուկ նշեմ, որ փաստաբանն ընդամենը վկայակոչեց Արդարադատության նախարարության կողմից կառավարությանը ներկայացված պաշտոնական փաստաթուղթը։ Նկատողությունից հետո Պողոսյանը երեք անգամ հարցրեց դատավորին, թե իր ելույթի որ արտահայտության համար նա նկատողություն հայտարարեց իրեն և զրկեց ձայնի իրավունքից։ Դանիբեկյանը չպատասխանեց հարցին։ Փաստաբանի խոսքերով, դատավորը զրկեց գեներալ Խաչատուրովին պաշտպանության իրավունքից։

Նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Պողոսյանն ընդգծեց, որ դատավոր Դանիբեկյանին ուղղված իր ելույթում խոսքը վերաբերում էր հնարավոր դրամական փոխհատուցմանը՝ այն պարզ պատճառով, որ համանման փոխհատուցում իշխանությունն առաջարկել է ՍԴ դատավորներին։ «Ինչո՞ւ ՍԴ դատավորներին կարելի է դրամական փոխհատուցում առաջարկել հրաժարականի համար, իսկ մյուս դատավորներին՝ ոչ»,-հարց տվեց Պողոսյանը։

Նրա խոսքերով, եթե իշխանությունը գնաց այդպիսի քայլի, ապա Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է համանման միջոցի դիմել այն դեպքում, եթե դատավորն իրեն չի գոհացնում։ Եթե նման մոտեցումն ազդարարվում է Արդարադատության նախարարության կողմից, ուրեմն այն իրավական է։ Անհասկանալի է, թե ինչու ընդ որում Պողոսյանը նկատողություն ստացավ դատավոր Դանիբեկյանից և զրկվեց իր պաշտպանյալի իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

Ավելի վաղ, սեպտեմբերի 20-ի նիստի ժամանակ Դանիբեկյանը նկատողություն էր հայտարարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումանին այն բանի համար, որ վերջինս մեջբերել էր տիրոջ որոնումներով «դռների տակ վագստացող» դատավորների մասին վարչապետի խոսքերը։ Ալումյանը չէր պնդել, նա միայն մեջբերել էր Նիկոլ Փաշինյանին և հարցրել, թե արդյոք Դանիբեկյանն իրեն չի՞ դասում այն դատավորների թվին, որոնց մասին խոսում էր վարչապետը։ Նույն հարցի համար դատավորի մատնությամբ ձերբակալվեցին բլոգեր Նարեկ Մութաֆյանը և օպերատոր Սարգիս Օհանջանյանը։

Ումի՞ց է նեղանում Դանիբեկյանը

Դանիբեկյանը գանգատվեց, թե իրեն վիրավորել են, մինչդեռ տեսանյութում երևում է, որ բլոգերն ու օպերատորը քայլում են կողքից և պարզապես հարց տալիս, մեջբերելով վարչապետի խոսքերը։ Մինչդեռ նրանց մեղադրանք է ներկայացված այն հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում «արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու» համար։ Հիշեցնեմ, որ Մութաֆյանն ու Օհանջանյանը Դանիբեկյանին մոտեցել են փողոցում, երբ նա արդարադատություն չէր իրականացնում, այնպես որ չի կարելի խոչընդոտել տեղի չունեցող գործողությանը։

Եթե մինչեվ հոկտեմբերի 7-ը դեռ կարող էին ինչ-որ կասկածներ լինել այն առնչությամբ, թե ինչպես և ում կամքով է Դանիբեկյանը «արդարադատություն իրականացնում», ապա փաստաբան Պողոսյանին արված նկատողությունից հետո ակներև դարձավ, որ Մութաֆյանն ու Օհանջանյանը ձերբակալվել են սուտ մատնությամբ։ Դատեք ինքներդ. ողջ Հայաստանը տեսնում ու լսում էր Պողոսյանի ելույթը ուղիղ եթերում, բոլորն էլ հասկացան, թե ԻՆՉԻՑ վիրավորվեց Դանիբեկյանը։ Մութաֆյանի և Օհանջանյանի դեպքում նա վիրավորվեց նույն բանից, այսինքն՝ վիրավորանքի բացակայությունից որպես այդպիսին։ Նա նեղացավ, երբ իրեն ոչ ոք չի՛ նեղացրել։

Արդյունքում դատավորը կեղծ մատնություն տվեց, իսկ իշխանությունը, բավարարելով նրան, ձերբակալեց երկու երիտասարդներին և նրանց մեղադրանք ներկայացրեց «արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու» մասին հոդվածով։ Իրականում դատավորը, ինչպեսև Պողոսյանի և, ավելի վաղ՝ Հայկ Ալումյանի դեպքում, վիրավորվել է առանց հիմքերի։

Ինչպես հայտարարեց այդ կապակցությամբ Մութաֆյաանի և Օհանջանյան փաստաբան Վահե Եփրիկյանը, Աննա Դանիբեկյանի շնորհիվ Հայաստանում այսօրվա դրությամբ կա երեք քաղբանտարկյալ. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը։ Հոկտեմբերի 7-ի նիստի ընթացքում երկրորդ նախագահի փաստաբանները, բացի ամենայնից, մատնանշեցին, որ այն պահին, երբ երկրորդ նախագահի գործը ուղարկվել է դատավոր Դանիբեկյանին, վերջինս գտնվել է արձակուրդում, ուստիև չէր կարող պաշտոնապես վարույթ ընդունել այդ գործը։

Հիշեցնեմ, որ երկրորդ նախագահի գործը նրան հանձնարարվեց այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ օրինականության նորմերի խախտումով։ Գրավով ազատ արձակելու միջոցի մերժումը սեպտեմբերի 20-ի նիստում, փաստաբանների կարծիքով, վկայում է դատավորի կանխակալության մասին։ Ավելին, փաստաբանները նշեցին, որ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը իրավազոր չէ որոշել երկրորդ նախագահի հայտնի հրամանագրի Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը…

Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ ի դեմս Դանիբեկյանի՝ ունենք վարչապետի խամաճիկի դերը խաղալու համաձայնություն տված դատավոր։ Նրա ձեռքով Հայաստանում արդեն երեք քաղբանտարկյալ կա։ Ի՞նչ կարելի է այստեղ ասել, բացի դատավոր Դանիբեկյանին ուղղված կարեկցանքի խոսքերից։ Փաշինյանը ոչ միայն խանգարում է նրան արդարադատություն և քննություն իրականացնել, այլև դրդում սուտ մատնությունների։ Բայց Դանիբեկյանը նրանից չի նեղանում…

Երկակի չափանիշներ

Մութաֆյանն ու Օհանջանյանը, տալով հարցը դատավորին և տեսագրելով նրա տեղաշարժը, նույնիսկ չեն հպվել նրան, մինչդեռ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ տեղի է ունեցել կոպիտ միջադեպ, իսկ դատավոր Դավիթ Բալայանին ընդհանրապես ցած են քաշել լուսամուտագոգից և գետին տապալել։

Դատավորներ Գյուլումյանի և Բալայանի վրա հարձակման մասնակիցների նկատմամբ, երբ, ընդգծեմ, ակներև է ֆիզիկական ազդեցության փաստը և կան դա հաստատող տեսանյութերը, ձերբակալություններ չհաջորդեցին։ Եվ դա հասկանալի է. Նիկոլի խամաճիկների դերը խաղալ չհամաձայնող դատավորների վրա իշխանության հովանավորությունը չի տարածվում։ Ահա այսպիսի երկակի չափանիշներ։

Դատավոր Դանիբեկյանի խղճին արդեն ծանրացած են երեք քաղբանտարկյալներ… Մի՞թե դա նրան չի վիրավորում։ Թե՞ նա վիրավորվում է միայն երկրորդ նախագահի կողմնակիցներից։

Основная тема:
Теги: