«Գոլոս Արմենիի» թերթի կայքի նկատմամբ կիբերհարձակման դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Գոլոս Արմենիի» ռուսալեզու կայքէջը կոտրելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման ՀՀ քրեական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 26-ին «Գոլոս Արմենիի» թերթի կայքը ենթարկվել է կիբերհարձակման։ Խմբագրությունը տեղեկացրել էր, որ վերականգնման ժամկետները հայտնի չեն, քանի որ նման հզորությամբ հարձակումը նախկինում չի եղել, սա աննախադեպային էր։ Բացի այդ՝ հայտնի է, որ հարձակման հետևանքով հասանելիություն են ստացել կայքի տվյալների շտեմարանին և ջնջել որոշակի մասը։

Խմբագրությունը չէր բացառել, որ հարձակումը կարող էր կատարված լինել՝ ինչպես ներքին ուժերի կողմից, այնպես էլ՝ արտաքին։