Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԻՆ ԹՎՈՒՄ ԷՐ, ԹԵ ՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ, ԱՅՆԻՆՉ ՍՏԱՑՎԵՑ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿԸ

Մոսկվայում Բելառուսի դեսպանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը և Բելառուսը փոխըմբռնում են հանդես բերում գազի միասնական շուկայի ձևավորման և այդ ռեսուրսի գնի շուրջ վեճերի հաղթահարման հարցում:

Երբ ավելի մանրամասն ես ծանոթանում հաղորդագրություններին, ապա տեսնում ես, որ գազի միասնական շուկայի հարցն երկու կողմերը դիտարկում են Ռուսաստանի և Բելառուսի միջև Միասնական պետության շրջանակներում, այսինքն՝ Եվրասիական Միության կոնտեքստից դուրս, լոկ երկկողմ հարաբերությունների մակարդակում:

Երբ Փաշինյանի և Լուկաշենկոյի մեջև տեղի ունեցող զրույցների հաղորդագրություններն ենք հիշում, որտեղ նրանք երկուսով բարձրաձայնում էին գազի գնագոյացման հարցը և ԵԱՏՄ-ում միասնական շուկայի ձևավորման խնդիրը, զգուշացնում էինք, որ Ռուսաստանի հետ այս հարցը գրագետ ու ճիշտ քննարկելու փոխարեն անհեռանկարային էր և վտանգավոր ներքաշվել ռուս-բելառուսական խաղերի մեջ:

Նիկոլը կարծում էր, թե Լուկաշենկոյի հետ միասին կկարողանա կոտրել Պուտինի դիմադրույթունն ու առաջարկը՝ միասնական գազային շուկան առավել խորը եվրասիական ինտեգրման դեպքում:

Ինչպես տեսնում ենք, Բելառուսն իր հարցերը լուծում է՝ բանակցելով Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափով:

Նիկոլին թվում էր, թե նա է օգտագործում Լուկաշենկոյին, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը:

Շնորհիվ 2013 թվականին կնքած պայմանագրի, երբ աշխարհում գազի գինը թանկանում էր, Հայաստանում գազը էժան էր: Իսկ հիմա, շնորհիվ Փաշինյանի նման անհեռատես և պռոֆան վարչապետի, աշխարհում գազի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ թանկանում:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբության էջ