ԱՄԵՐԻԱԲԱՆԿ. ԴԱՐՁՅԱԼ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիաբանկը 2019թ. արդյունքներով պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում` հիմնական ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես ակտիվների, հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունների, վարկային ներդրումների, կապիտալի, զուտ շահույթի գծով:

Ամերիաբանկի ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են 24%-ով` 2019 թ. տարեկան արդյունքներով կազմելով 968,1 մլրդ դրամ, նույն ժամանակահատվածում 26 %-ով աճել են բանկի պարտավորությունները` կազմելով 866.9 մլրդ դրամ, 44%-ով աճել հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` հասնելով 647.8 մլրդ դրամի:

Բանկի վարկային պորտֆելն աճել է 7%-ով հաշվետու տարվա արդյունքներով հասնելով 585.7 մլրդ դրամի: Բանկի զուտ շահույթը կազմել է 12.1 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2018թ.-ի ցուցանիշը 15 %-ով:

Նշենք նաև, որ 2019թ. ՀՀ բանկային համակարգի առաջատար հարկատուն դարձյալ Ամերիաբանկն է` 8,56 մլրդ դրամ ՀՀ պետբյուջե վճարած հարկերի ծավալով:

Основная тема:
Теги: