«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Մելնիկով Ալեքսեյ Վալերյեվիչը: Մինչ այդ նա աշխատել է «Հյուսիսկովկասյան երկաթուղի» (ՌԵ մասնաճյուղ) ընկերության տնտեսական, ֆինանսական և կորպորատիվ համակարգման գծով առաջին տեղակալ:
Ալեքսեյ Մելնիկովը ստացել է մի քանի մասնագիտացում Ռոստովյան պետական երկաթուղային համալսարանում ու Ռոստովյան տնտեսական համալսարանում: Նա 1999 թվականից աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության համակարգում՝ «Հյուսիսկովկասյան երկաթուղում»:
Ինչպես նշեց ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին Մելնիկովին ՀԿԵ աշխատակազմին ներկայացնելու ժամանակ, ընկերության և նոր տնօրենի առջև դրված է խնդիր շարունակական դարձնել Հայաստանի երկաթուղու զարգացումը: Նրա խոսքով, վերջին տարիներին ՀԿԵ-ն հաղթահարել է 2014-2015 թթ. տնտեսական ճգնաժամի հետևանքները և գրանցում է զարգացման դինամիկ տեմպեր:
«Ընկերությունը աշխատում է արդյունավետ. արտադրական և ֆինանասական ցուցանիշները աճում են: Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալների անկման ֆոնին երկաթուղով փոխադրման ծավալները ավելանում են, ՀԿԵ աշխատավարձերը բարձր են հայաստանյան միջին ցուցանիշերից, ընկերությունը աշխատում է ֆինանսական դրական արդյունքներով» նշեց Վյաչեսլավ Պավլովսկին:
Նա նաև ընգծեց ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի արդյունավետ աշխատանքը, որի ղեկավարության ներքո ընկերությունը ցուցաբերել է զարգացման դրական արդյունքներ և ապահովել բարձր շահութաբերություն: Սերգեյ Վալկոն նշանակվել է նոր պաշտոնում ՌԵ համակարգում: