Ռուսները բնականոն կյանքի կվերադառնան ոչ շուտ, քան փետրվար մասին

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք կյանքին վերադարձը մինչև հաջորդ տարվա փետրվար քիչ հավանական է:

«Ի՞նչ է նորմալ կյանքը: Դրանք համերգներ են, թռիչքներ, լիաժամ աշխատանքի, լիարժեք հանգիստ: Ըստ իս՝ քիչ հավանական է, որ մինչև փետրվար դա տեղի ունենա: Վիրուսի փոխանցման շղթան պետք է կտրվի»,- ասել է Մուրաշկոն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ճիշտ է շարունակել դիմակ կրել փողոցում՝ նախարարը դրական պատասխանել է տվել։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, «ամեն ինչ կախված է իրավիճակից. եթե մոտակայքում մեծ թվով մարդիկ չկան, կարելի է առանց դրա, օրինակ՝ ամառանոցում»: «Բայց եթե մենք խոսում ենք փակ տարածքների, քաղաքի փողոցներով քայլելու մասին, այստեղ դիմակ կրելն արդարացված է: Նաև պետք է հաշվի առնել, որ սա օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակ է, իսկ դիմակը խոչընդոտ է, այն պահում է վիրուսը: Մի քանի ժամ հետո դիմակները փոխելու կանոններ կան, պետք է հետևել այս կանոններին»,- շեշտեց նախարարը:

Նա նշել է, որ «վարակը դեռ լիովին դեղագործականորեն վերահսկելի չէ, եթե հայտնվի մի միջոց, որի դեպքում մենք 100 տոկոսով վստահ կլինենք՝ ինչպես կանխարգելման, այնպես էլ բուժման համար, և հատկապես երբ կոլեկտիվ իմունիտետ հայտնվի, դիմակները հնարավոր կլինի հանել», տեղեկացնում է News.am-ը։