2019 Թ.-ԻՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 586 ՄԼՐԴ ԴՐԱՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիաբանկը շարունակում է ընդհանուր վարկավորման ծավալով պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական համակարգում. 2019 թ. արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է 586 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Ամերիաբանկի մանրածախ վարկավորման պորտֆելը 2019թ. աճել է 48%-ով և տարեվերջին կազմել 178 մլրդ ՀՀ դրամ։
Հաղորդագրության համաձայն, նշված աճին զուգահեռ հաշվետու տարվա ընթացքում կտրուկ նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը (hամաձայն ՖՀՄՍ 9 Փուլ 3 դասակարգված վարկեր)` 3,8 %-ից դառնալով 1,9 %: 2019թ-ին Բանկի մանրածախ վարկավորման միջին ամսական ծավալը գերազանցել է 10 մլրդ ՀՀ դրամ:
«Ամերիաբանկը 2019թ. արդյունքներով հանդիսանում է նաև ՀՀ բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն: Բանկը պետբյուջե է վճարել 8,56 մլրդ դրամ հարկ` ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը` 2018 թ-ի 21-ի փոխարեն»,– հաղորդվում է տարածված հայտարարության մեջ:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: