Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՀՔԾ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՀԱՐՈՒՑՎՈՒՄ ԵՎ ԿԱՐՃՎՈՒՄ ԵՆ ԸՍՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ

Հատուկ քննչական ծառայությունը «ավելի քան հինգ ամիս առաջ» ձևակերպումը, ինչպես և ես կանխատեսել էի երեկ կայացած ասուլիսի ընթացքում, որակեց տեխնիկական վրիպակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Այս որակումը էլ ավելի ամրապնդեց իմ և տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների այն համոզմունքը, որ մեզանից թաքցրել և աղավաղել են մեր կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը, ինչը հանգեցրել է ավելի քան 600 մարդու մահվան:

ՀՔԾ քննիչ Դավիթ Կոնստանդյանն ու Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը Մհեր Դավիդյանցը ճիշտ էին, իսկ սխալը, սուտն ու կեղծիքը կբացահայտի քրեական գործի նախաքննությունը:

Արդեն կարելի է հաստատված համարել այն հանգամանքը, որ ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում և կարճվում են ըստ Նիկոլ Փաշինյանի տրամադրության և քաղաքական նպատակահարմարության:

Հ.Գ. Փաստորեն, «վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը»:

ԼՈՒ՞ՐՋ,վստահ ե՞ք»:

News.am