ՀՀ եկողները անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում

Բելառուսից ու այլ չարտերային չվերթերով ՀՀ եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է աշխատել ուժեղացված գրաֆիկով

Բոլորի տվյալներն անմիջապես մուտքագրվում են «Արմեդ» էլեկտրոնային համակարգ, ինչն էապես արագացնում է տեղեկությունների ամբողջական պատկերի ստացումն ու դրանք տվյալ անձանց բնակության վայրի պոլիկլինիկաներին տրամադրումը։ Երկիր մուտք գործողներին ԱԱՏՄ հսկիչ կետի աշխատակիցները նաեւ ծանուցում են 14 օրով ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին։

Բոլոր անձինք ծանոթանում են դրան ու ստորագրում այն առանց ստորագրելու նրանց մուտքը երկիր չի թույլատրվի։ Տրամադրվող ինքնամեկուսացման թերթիկի վրա նաեւ ներկայացված է, թե այս պահանջի խախտումն ինչ տուգանքներ է ենթադրում։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաեւ դիտարկում են «Զվարթնոց» օդանավակայանում պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am