2020-07-13 17:20
Սեփ․Տեղ․
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆ Է ԻՇԽՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ
Սահմանում մղվող մարտերի ֆոնին Աննա Հակոբյանի այս պացիֆիզմին ու ծաղիկներով ֆոտոսեսիային ի՞նչ անուն տաս, եթե ոչ՝ ստոր դավաճանություն:
Դրել ու հավասարության գծեր է անցկացնում մեր զինվորների ու ադրբեջանցի լամուկների միջև: Ու նորից իր կեղտոտ մտքերն այն մասին, որ բոլոր զոհերն անիմաստ են, հանուն ոչինչի:
Ես չեմ հասկանում, սրանք էս ինչքա՞ն սրբապիղծ են ու ինչքան մեծամիտ, որ ամեն ինչի վրա այսպես շոու են փորձում անել` առանց իրենց հաշիվ տալու, որ սահմանում հենց այս պահին մեր տղերքը կյանք ու մահի կռիվ են տալիս: Է հետո՞: Ո՞նց չմտնես էդքանից հետո ու ասես` ծաղիկներդ… Ամուսինն էլ Կառավարության նիստին ադրբեջանցիների գործողություններն էր արդարացնում: Դավաճանների ընտանիքն է իշխում մեր երկրում:
Հրանտ Մելիք-Շահնազարյան, ֆեյսբուքյան էջ