«Հրապարակ». ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋԻ, ԵՎ ՆԱԽԱԳԻԾՆ ՕՐԱԿԱՐԳ ԲԵՐՎԻ 1-2 ԱՄՍԻՑ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ կառավարության նիստում անցկացրին արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն առողջապահության նախարարությանը փոխանցելու օրինագիծ։
Օրերս այն դրվել է շրջանառության մեջ, և ենթադրվում էր, որ մոտ օրերս կընդունվի, բայց ԱԺ-ում խոսում են, որ այն չի ներառվի այս շաբաթվա արտահերթ նիստի օրակարգ։ Բացի այն, որ նախագիծն առաջացրել է մասնագիտական հանրույթի, մարզպետարանների և հատկապես մասնավոր ԲԿ-ների տերերի դժգոհությունը, իրավական տեսանկյունից խնդրահարույց է և հում։
Չի բացառվում, որ այս փուլում իշխանությունը նահանջի, և նախագիծն օրակարգ բերվի 1-2 ամսից, երբ հաջորդ անգամ կրկին երկարաձգեն արտակարգ ռեժիմը։ Չնայած ուժգնացող պահանջներին, ՀՀ իշխանությունը հակված է մինչև դեկտեմբեր այս երանելի ռեժիմը Հայաստանում պահելուն»: