Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑՆԻ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Արտաքին քաղաքականության ճակատում օպերատիվ աշխատանքները շարունակվում են: Հայկական դիվանագիտությունը բացի ընթացիկ աշխատանքներից պետք է կապիտալիզացնի այս իրավիճակը նոր նախաձեռնություններով, որոնց մասին 5 առաջակություն երեկ ներկայացրել եմ:

Հանրապետականը հենց առաջին վայրկյանից միջազգային իր բոլոր գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ինֆորմացիա է տվել ու շարունակում է թարմացնել, սակայն մի քանի կարևոր հետևություն պետք է անել:

Միջազգային արձագանքը վկայում է, որ նրանք տարբերության նշան չդրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև, և որ Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարությունը՝ որպես արտաքին այցեքարտ, չի աշխատում:

ՀՀ-ում արևմտյան մի շարք դեսպանատներ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին` ներքին քաղաքական ավանտյուրաների հարցում, նույնքան բարյացակամ չգտնվեցին, որպեսզի մատնանշեն բուն ագրեսորին։

Ասել է՝ ներքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանի առջև կանաչ լույս են վառում, իսկ արտաքինում աջակցություն չեն ցուցաբերում:

Մենք և Փաշինանը պետք է հետևություններ անենք:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ