ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2020Թ.-Ի ՀՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ EUROMONEY ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

Եվրոպական հեղինակավոր «Euromoney» ամսագիրը բարձր է գնահատել Արդշինբանկի առաջատար դիրքերը ՀՀ ֆինանսական շուկայում` ակնառու հաջողությունների համար շնորհելով Euromoney 2020 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում:

Ավելի քան 50 տարի միջազգային ֆինանսական ոլորտում առաջատար ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` պարգևատրելով «Գերազանցության» մրցանակներ Եվրոպայի, Ամերիկայի և Աֆրիկայի ավելի քան 100 երկրների բանկային գործի, ֆինանսական և ներդրումային ոլորտների առաջատարներին: Փորձագիտական ժյուրիի կազմում ներառված են բարձրակարգ խմբագիրներ, լրագրողներ և վերլուծաբաններ:

Ժյուրին նշել է Արդշինբանկի համակարգային նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ, նրա առաջատար դիրքերը բոլոր առանցքային ցուցանիշներով, աշխատանքի արդյունավետությունը, ակտիվների որակը, փոփոխվող շուկայական պայմաններին հարմարվելու ունակությունը, հաճախորդների կարիքները բավարարելու հնարավորությունը, ինչպես նաև նորարարական պրոդուկտների առաջխաղացման ռազմավարական նախաձեռնությունները, այդ թվում՝ թվային բանկինգի ոլորտում: Հաղթողի ընտրության մեջ մեծ առավելություն է դարձել Արդշինբանկի պարտատոմսերի գերարդյունավետ տեղաբաշխումը պարտքային պարտավորությունների եվրոպական շուկայում, ինչը զգալիորեն ամրապնդել է նրա հեղինակությունը կապիտալի շուկայում: Այս ամենը, ամսագրի հեղինակավոր փորձագետների կարծիքով, Արդշինբանկի առաջնահերթության լավ դրսևորում էր իր մրցակիցների հանդեպ:

Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը նշում է, որ Արդշինբանկը Euromoney-ից նման բարձր պարգև է ստանում արդեն երկրորդ անգամ: «Մենք այս մրցանակը գնահատում ենք որպես հաճախորդների և շուկայի մասնակիցների վստահության ցուցանիշ, ինչպես նաև Արդշինբանկի միջազգային մակարդակում հաջողության գրանցում», - ընդգծեց Արդշինբանկի ղեկավարը:

Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության "Euromoney" հեղինակավոր ամսագրի կողմից Արդշինբանկն առաջին անգամ մրցանակի արժանացել էր 2015 թվականին: Արդշինբանկը 2020թ. "Տարվա լավագույն բանկ" է ճանաչվել նաև հեղինակավոր «Global Finance» ամսագրի կողմից: Արդշինբանկի եվրոպարտատոմսերի միջազգային կապիտալի շուկաներում թվով երրորդ թողարկումը 2020թ. ճանաչվել է «Տարվա գործարք Եվրոպայում» The Banker հեղինակավոր ամսագրի կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Основная тема:
Теги: