Արկադի ԴՈՒԲՆՈՎ․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԲԱՔՎԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՆՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ԴԱ ՀԱՋՈՂՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՆԴԱՊԵՏԻՆ

Ամբողջ աշխարհի հայկական լոբբին ոչ մի փողի դիմաց չի կարողանա ցույց տալ պաշտոնական Բաքվի հոգեկան անհամարժեքությունը: Այս մասին իր Facebook-յան էջում նշել է ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը հայկական ԱԷԿ-ին հարվածելու մասին:

«Համեցեք Հարավային Կովկասի հոգեբուժարան:

Ամբողջ աշխարհի հայկական լոբբին ոչ մի փողի դիմաց չի կարողանա ցույց տալ պաշտոնական Բաքվի հոգեկան անհամարժեքությունը, ինչպես դա հաջողվեց անել հասարակ ադրբեջանցի գնդապետին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին հայտարարել էր, որ «հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ եղած ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի Հայաստանի համար մեծ աղետի»:

News.am