ԱՄԵՐԻԱԲԱՆԿ․ ԱՎԵԼԻ ՔԱՆ 18.5 ՄԼՐԴ ՀՀ ԴՐԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿ՝ ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Ամերիաբանկը շարունակում է ակտիվ վարկավորումը բիզնես ոլորտում՝ հարյուրավոր ընկերությունների հնարավորություն ընձեռելով ստեղծված իրավիճակում ապահովել իրենց անխափան գործունեությունը։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում Ամերիաբանկը սատարել է բազմաթիվ ընկերությունների՝ օգնելով դիմակայել ճգնաժամին և շարունակել իրենց բնականոն աշխատանքը։ Ըստ նշված ծրագրերի ներքո բավարարված վարկերի ծավալի՝ Ամերիաբանկի մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում ամենամեծն է` 37%:
«Տեղեկացնում ենք նաև, որ բացի ՀՀ կառավարության կողմից Ամերիաբանկի միջոցով բիզնեսին տրամադրված վարկային միջոցներից, բանկը իրականացրել է ակտիվ վարկավորում նաև սեփական ռեսուրսների հաշվին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բանկի հաղորդագրության համաձայն, այս տարվա երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիս ամիսներին, բանկը տնտեսության ամենատարբեր ճյուղերի տրամադրել է 18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ պայմաններով վարկեր՝ սեփական ռեսուրսների հաշվին։
«Հիշեցնենք նաև, որ բիզնեսի աջակցության ծրագրերը շարունակվում են։ Վարկի հայտ ներկայացնելու համար կարող եք անցնել կից հղումով և լրացնել հայտադիմումը՝ https://bit.ly/2wN6nBb»,- նշվում է հայտարարության մեջ:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: