ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց։ Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ: Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ», – հայտնել է նա Facebook–յան իր էջում:

«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում», – ընդգծել է Ստեփանյանը։

Նշենք, որ նախօրեին երեկոյան որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ թուրքական կործանիչները մոտեցել են հայկական սահմաններին, տեղեկացնում է Newsarmenia.am։