ԳՈՆԵ ՄԻ ԲԱՆ ԱՐԱ... ԶՈՒՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Ադրբեջանցի հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարության ներքին ցանց և ստանալ 55 տերաբայթ տեղեկատվություն, Facebook-ի իր էջում հաղորդել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

«Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքեր եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվել է արտահոսքի պատճառը և պատասխանատուն։

Հ.Գ. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»,- գրել է նա։

Ում-ում, բայց Սամվել Մարտիրոսյանին դժվար է մեղադրել այն բանում, թե ի սկզբանե լոյալ տրամադրված չի եղել նոր իշխանությունների նկատմամբ։ Բայց նրա համբերությունն էլ սպառեցին։ Եվ նրան, կարծես թե, մեկ քայլ է մնում, որ արձանագրի. մենք չորս ոտքով կղանքի մեջ ենք ոչ թե այսօր, այլ 2018 թվականից ի վեր։ Հենց այն պահից, երբ ոմն մեկը հայտարարեց, որ կա՛մ ինքն է լինելու կառավարության ղեկավարը, կա՛մ ուրիշ ոչ ոք։ Այն պահից, երբ իշխանության ղեկին հայտնվեց մի մարդ, որն, անշուշտ, կոչված է որոշակի դեր կատարելու։ Բայց այդ կոչումը փլուզելն է, այլ ոչ թե կառուցելը, և այնպես է ստացվել, որ հենց ինքն է հայտնվել սխալ տեղում և խիստ սխալ պահի։

Ամուլսարի հարցը դրա ավելորդ հաստատումն է։ Անպտուղ սարի շուրջ ծավալված էպոպեան ձգվում է արդեն երկու տարի։ Ցանկացած լուծում (ներող կլինեք, բնապահպաններ), ավելի լավ կլիներ, քան այն իրավիճակը, որ ունենք հիմա. ինչպես հանքի մշակմանն անցնելու հնարավորության ապահովումը «Լիդիան»-ի համար, այնպես էլ ծրագրի փակումը։ Կար նույնիսկ պատասխանատվությունը կառավարության ուսերից թոթափելու երրորդ ճանապարհը. լուծել հարցը հանրաքվեի միջոցով։

Չարվեց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ո՛չ էլ երրորդը, ամեն ինչ թողած է ինքնահոսի, իրավիճակը միայն է՛լ ավելի է խճճվում։ Իսկ Փաշինյա՞նը։ Հիշենք հավերժ երիտասարդ երգչուհու երգը. «Будь или не будь, сделай хоть что-нибудь»… Զուր սպասումներ։

Ցուցանշական են ոստիկանության երեկվա գործողությունները, որը, ըստ երևույթին, նույնպես խճճվել է։ Սկզբում բռնում ու բերման էին ենթարկում սարի պաշտպաններին, այդ թվում «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանին։ Գործում էին կոպիտ, գետնին քարշ տալով, խեղդելով։ Ըստ երևույթին, դա այն փուլում էր, երբ Փաշինյանը ձգտում էր օգնել «Լիդիանին» ազատել ճանապարհը։ Հետո, տեսնելով բողոքի զանգվածայնությունը, վախենալով այն սպառնալիքներից, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաները կտեղափոխվեն Երևան, ամենայն հավանականությամբ՝ մտափոխվեց, և ոստիկանությունը սկսեց բռնել արդեն «Լիդիան» ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցներին։

Իր հայտարարության մեջ ընկերությունը հիշեցնում է, որ «ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել»: Դա ակնհայտ է, կառավարությունը արմատական քայլերի չէր գնա, որպեսզի հետագայում չպարտվեր միջազգային արբիտրաժում։

Ուրեմն ո՞րն է խնդիրը։ Ընկերության հայտարարության մեջ ասվում է. «Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։ «Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից` ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրարկվեց»։

Ինչ-որ տեղ այդ հույսերը հասկանալի են, ընկերության ղեկավարությունը կարծում է, թե Փաշինյանը ցանկանում է լուծել խնդիրը, որպեսզի «Լիդիանը» նորմալ իրավիճակում ձեռնամուխ լինի հանքավայրի մշակմանը։ Բայց իր հույսերի մեջ ընկերությունը իրավացի է լոկ մասամբ։ Այո, Փաշինյանն իսկապես ուզում է գտնել այնպիսի լուծում, որը կգոհացնի բոլորին և թույլ կտա «Լիդիան»-ին անցնել աշխատանքի։ Բայց ընկերությունում չեն հասկանում, որ Փաշինյանն անկարող է դա անել։

Այս անգամ էլ ոչինչ չի փոխվի. Ամուլսարի մշակման հարցն առաջվա պես կախված կմնա, ինչպեսև այն հարցերի մեծամասնությունը, որոնց լուծումը հանձն է առնում այս կառավարությունը: Հանձն է առնում, բայց արդյունքը մեկն է. իրավիճակը բարդանում է և գնալով ավելի խճճվում։

Չես նախանձի այն մարդուն, որը գլխավորելու է իշխանությունը Փաշինյանից հետո։ Խնդիրների ի՜նչ կույտով է նա ստիպված լինելու զբաղվել, որքա՜ն բան շտկել։ Արտաքին քաղաքականության մեջ կարգավորել հարաբերությունները գործընկերների հետ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը, վերացնել ավիացիայի, կրթության, առողջապահության, դատական բարեփոխումների ոլորտներում, Սահմանադրական դատարանում տղաների և աղջիկների կատարած ավերածությունները, լուծել հենց նույն Ամուլսարի խնդիրը: Չենք խոսում արդեն տնտեսության մասին։

Ո՞ւմ է վիճակված մաքրել այս ավգյան ախոռները, որպեսզի երկիրը չվերածվի, շատ կներեք, Լիբանանի

Основная тема:
Теги: