Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԴԱՍ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՎԵՐԻՉ ԳՈՐԾԵԼԱՈՃԻՑ

Ինչպես և կանխատեսելի էր, այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղում իրենց ավերիչ գործելաոճից, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Երկրի շարունակական ջլատման աշխատանքների պարտադիր բաղադրիչը քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական գործեր թխելու հոսքագիծն է, որն աշխատում է ոչ թե արդարության, այլ Նիկոլի քիմքին հաճելի և իր նեղ անձնական շահերից բխող օպերացիոն համակարգով:

Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին, ով հրաժարվել է Նիկոլի քյանդրբազների կողմից հորինված և պարտադրվող կեղծ ցուցմունք տալ երրորդ նախագահի դեմ:

Նման գործերի բաղադրատոմսը շատ պարզունակ է:

Ընտրվում է հերթական թիրախը, հարուցված որևէ գործի շրջանակներում մարդկանց վրա ճնշում է գործադրվում «ցուցմունք ազատության դիմաց» բանաձևով իրենց սուտ մեղադրանքը սարքելու համար: Եվ շոուն պատրաստ է:

Այս բանաձևը աշխատում է, երբ դիմացինը թույլ և բարոյականության հետ խնդիրներ ունեցող մարդ է: Սակայն Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ Հայաստանում կան, եղել են և կլինեն անկոտրում, բարոյական և պինդ տղերք, ում ապրած կյանքը և սկզբունքները նիկոլական թայֆեն փուռը տալ չի կարող», - նշել է Աշոտյանը։

Aysor.am