ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՐՁՆԵՔ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Աստվա՜ծ իմ, ում ասես, որ ափ չի նետում նոմենկլատուրային ալեբախությունը: Քայլիր քո համար, հավաքիր այդ խխունջները։ Վերջին շրջանում գնալով ավելի հաճախ է ափին հայտնվում Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, որն արդեն սկսել է չղջիկ հիշեցնել. շատ է ուզում թվալ և՛ թռչուն, և՛ առնետ։

Սկզբում բոլորն ականատես եղան նրա հանցավոր անգործությանը, երբ ողջ աշխարհում ադրբեջանցիները սադրանքներ էին կազմակերպում մեր հայրենակիցների նկատմամբ, իսկ հիմա էլ ահավասիկ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող սույն խխունջը ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման սեփական ծրագիրը՝ բոլոր ցանկացողների համար այն հայրենիք դարձնելու միջոցով:

«Մենք պետք է ստեղծենք մի իրականություն, որ ոչ շատ հեռավոր ապագայում Հայաստանը հայրենիք դարձնենք արաբների, ասորիների և այն ազգերի համար, որոնք կարող են հեշտորեն ինտեգրվել մեր երկրում։ Նման ձևերով մենք կարող ենք դեմոգրաֆիկ իրավիճակը Հայաստանում փոխել, և դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է»,- ազդարարեց հանկարծ ոսկե բանալի գտած Սինանյանը։ Դե, փա՜ռք Աստծո, թե չէ ես արդեն սկսել էի ողբալ խեղճ Հայաստանի բախտը։

Ընդհանրապես այլ աշխարհագրության դեպքում նման հայտարարությունները հոգեբուժարանի պատերից դուրս պարզապես անհնար կլինեին, բայց «նոր Հայաստանում» մենք արդեն վարժվել ենք պակասավորների ելույթներին, որքան էլ դրանք զարմանահրաշ լինեն։ Այդպիսին են մեր ներկայիս իշխանավորները, դա պարզվել է բնավ ոչ այսօր։ Եվ ի՞նչ իմաստ ունի ջարդել բաց դուռը, նշելով, թե որքան տարօրինակ են իրենց պահում պակասավորները։ Իսկ ուրիշ ի՞նչ պահվածք կարող ես ակնկալել պակասավորներից:

Այնպես որ կարելի էր առհասարակ ուշադրություն չդարձնել Սինանյանի վրա, եթե նրա հետ գրեթե միաժամանակ այդ թեմայով չարտահայտվեր գլխավոր պակասավորը։ Կառավարության նիստում Փաշինյանը հանկարծ սկսեց պատմել այն մասին, թե որքան լավ և ցածր վարձատրությամբ են աշխատում «մեր երկիր եկած այլազգիները» Տավուշի տեքստիլ ձեռնարկություններում, որոնք, ըստ շրջող լուրերի, պատկանում են վարչապետի ազգականներին։

Եվ ոչինչ, որ Փաշինյանն իր մտքերը շարադրում էր փոքր-ինչ մշուշոտ։ Դա այնուամենայնիվ վարչապետի խոսք է, այլ ոչ թե կոմիքս՝ թերզարգացվածների համար։ Փորձառու մարդիկ, թեկուզև ոչ առաջին փորձից, ամեն ինչ հասկացան։ Մանավանդ որ խոսքի մեջ գլխավորը ոչ թե բառերն էին, այլ ենթատեքստը. էժան աշխատուժը՝ ի դեմս մահմեդական երկրներից ներգաղթածների, կարող է լուծել իշխանության բազմաթիվ խնդիրներ։ Հենց իշխանության, այլ ոչ թե երկրի և ժողովրդի, քանզի վերջիններիս համար դա կարող է փոխարկվել իսկական աղետի։ Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, բայց Փաշինյանն այնուամենայնիվ պետք է դարձած լիներ բարմեն. կփառաբանվեր իր կոկտեյլներով։

Եթե առաջին շոկը ձեզ մոտ արդեն անցավ, ապա չսպասելով սարսուռի երկրորդ ալիքին՝ փորձենք գլուխ հանել խնդրից: Ձեր ջերմ սիրտը՝ դա հիանալի է, այժմ միացնում ենք ուղեղը:

Նախ, թյուրիմացություններից խուսափելու համար առաջնահերթ շեշտենք. արաբների դեմ մենք ոչինչ չունենք։ Այսօր նրանց մեջ արժանապատիվ կյանքով ապրում են մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ։ Չենք խոսում արդեն այն մասին, որ Ցեղասպանությունից հետո հենց արաբական երկրներն ապաստան տվեցին հայ փախստականների հիմնական զանգվածին։ Բայց ինչ վերաբերում է, օրինակ, պակիստանցիներին, աֆղանցիներին ու այլոց, ապա, ինչպես ասում էր Ժաննա դ'Արկը. «Ես սիրում եմ անգլիացիներին, երբ նրանք տանն են»:

Երկրորդ, անկախ փորձագետների գնահատականներով՝ վերջին մի քանի տարիներին Հայաստան է ներգաղթել մոտ 50 հազար այլազգի, բայց արաբներ ու ասորիներ նրանց մեջ չգիտես ինչու չեն նկատվել։ Այդ ներգաղթյալներին ժողովուրդն անվանում է հնդիկներ, բայց իրականում դրանք ոչ միայն Հնդկաստանի քաղաքացիներ են, այլև Ասիայի մահմեդական տարբեր երկրների, այդ թվում՝ Պակիստանի բնակիչներ: Այն երկրի, որը, հիշեցնենք, Թուրքիայի ամենամտերիմ դաշնակիցն է, բոլոր հարցերում և միջազգային ատյաններում սատարում է Ադրբեջանին և առ այսօր չի ճանաչել Հայաստանի անկախությունը։

Կրկնում ենք և ընդգծում. Հայաստանում ոչ ոք, այդ թվում պատկան մարմինները, մինչ օրս հստակ չգիտեն, թե ովքեր են այդ մարդիկ, որտեղից և ինչ նպատակով են եկել մեր երկիր։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մենք գործ ունենք միայն նարգաղթած աշխատուժի հետ։ Փաշինյանը ժամանակին տեսախցիկների առաջ հրամաններ էր տալիս հատուկ ծառայությունների ղեկավարներին, որ գտնեն երկրում սատանիստներին։ Գուցե ավելի ճիշտ կլիներ հանձնարարել գլուխ հանել ներգաղթյալների՞ց։ Թեպետ, դա՝ դժվար թե։ Վարչապետի առողջ դատողության պաշարը սպառվել է վաղուց։

Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը պետք է հետևի և վերահսկի ներգաղթյալների հոսքը Հայաստան։ Քանզի մենք փաստացի պատերազմական վիճակում գտնվող և թշնամիներով շրջապատված երկիր ենք, և դա մեր ազգային անվտանգության հարցն է։ Ո՞վ է զբաղվելու այդ խնդիրներով։ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնը։ Բայց Արգիշտի Քյարամյանի գալուց հետո այնտեղից պրոֆեսիոնալների արտահոսք է սկսվել, և շուտով այդպիսիք ընդհանրապես չեն մնա ծառայությունում։ Ավելին, ԱԱԾ-ն աչքի առաջ և սրընթաց վերածվում է բացառապես քաղաքական ընդդիմախոսների դեմ Փաշինյանի պայքարի և բողոքի շարժումների ճնշման գործիքի։ Ի՜նչ ներգաղթյալներ ու ազգային անվտանգության հարցեր, երբ քո առջև այդպիսի՛ կարևորագույն խնդիրներ են դրված:

Մինչդեռ, կրկնում ենք, քաոսային, անվերահսկելի ներգաղթը իրական սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար։ Ասենք՝ արտագնա աշխատանքի եկածների անվան տակ երկիր ներթափանցող մարդիկ իրականում կարող են լինել ով ասես և ցանկացած պահի դրսից ստացած հրամանով պայթեցնել իրավիճակը Հայաստանում։ Ո՞վ է կանխելու նման սցենարը, եթե գործող իշխանությունն ընդունակ չէ բացարձակապես ոչ մի բանի։ Երկիրն այսօր ղեկավարում են փոքր, քառակուսի, հիվանդ ուղեղով մարդիկ։ Եվ դա շատուշատ վտանգավոր է։ Եվ բոլորովին ծիծաղելի չէ։

Երրորդ, ասիական մահմեդական երկրներից ներգաղթածների համար Հայաստանը հայրենիք դարձնելուց առաջ՝ գուցե արժե՞ այնուամենայնիվ մտածել այն մասին, թե ինչպես Հայաստանը հայրենիք դարձնել Սիրիայից, Լիբանանից և այլ երկրներից այստեղ տեղափոխվող մեր հայրենակիցների համար:

Ինչո՞ւ են ժամանակին պատերազմի մեջ հայտնված Սիրիայից եկած հայերից շատերն արդեն լքել պատմական հայրենիքը: Ինչո՞ւ Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունից հետո ամեն ինչից զրկված հայերը չեն ձգտում բնակություն հաստատել Հայաստանում: Չէ՞ որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած աղետից հետո անհապաղ Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել ընդամենը… մի քանի տասնյակ հայեր։ Այն էլ նրանք, ովքեր տուն ու բիզնես ունեն պատմական հայրենիքում։

Ինչո՞վ բացատրել դա։ Ո՞ւր է Սփյուռքի հետ աշխատանքի հայեցակարգը: Կա՞ մեկը հայոց պետությունում, որ այսօր պատկերացում ունի, թե ինչպես ապահովել մեր հայրենակիցներին բնակարանով ու աշխատանքով, նրանց համար ստեղծել կենսական տանելի պայմաններ, օգնել բացել սեփական բիզնեսը, հեռանկարներ նախանշել նրանց զավակների համար: Այդ խնդիրներով բացարձակապես ոչ ոք չի զբաղվում, իսկ փոխարենը մենք լսում ենք Հայաստանը այլ ազգերի ներկայացուցիչների համար հայրենիք դարձնելու ծրագրերի մասին։ Սա ի՞նչ դեբիլիզմ է, համաքաղաքացիներ։ Ավելի լավ է Հայաստանը հայրենիք դարձնեք հայերի՛ համար։

Չորրորդ, մինչ Հայաստանը մահմեդական ներգաղթյալների համար հայրենիք դարձնելը՝ պետք է գոնե մոտավորապես իմանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում այսօր մահմեդական համայնքներն իրենց երկրների սահմաններից դուրս։ Անհրաժեշտ է հստակ ու միանշանակ արձանագրել, որ աշխարհը գործ ունի ներգաղթյալների միջոցով Եվրոպան իսլամականացնելու թուրքական փորձի հետ (իսկ մենք այդ Եվրոպայի մասն ենք, եթե ոմանք մոռացել են)։ Ինչպես նաև՝ դրան որևէ բան հակադրելու եվրոպական առաջնորդների անկարողության, բացի միլիարդավոր եվրոներ առաջարկելուց Անկարային, որի ախորժակն անհագ է։ Ժամանակին Հռոմեական կայսրությունն էլ ճիշտ նույն կերպ փորձում էր փրկագնով գլուխն ազատել հյուսիսի և արևելքի բարբարոսներից։ Թե ինչով դա ավարտվեց, հայտնի է. այն կործանվեց։

Հինգերորդ, երբ Զարեհ Սինանյանն ասում էր, թե «Հայաստանը հայրենիք կդառնա այլ ազգերի ներկայացուցիչների համար, որոնք կարող են հեշտությամբ ինտեգրվել մեր երկրում», նա, հավանաբար, հարբած էր՝ ուղեղի մթագնման աստիճան։ Կամ էլ դդումի պես հիմար է ի ծնե։

Այսօր Եվրոպայում նոր հայրենիք են ձեռք բերել միլիոնավոր ու միլիոնավոր այլազգիներ։ Պակիստանցիներ, թուրքեր, աֆղանցիներ, հնդիկներ, սոմալեցիներ, ալժիրցիներ, մարոկկացիներ և շատ ուրիշներ: Ողջություն ու առողջություն նրանց բոլորին։ Եվ նրանց երեխաներին էլ՝ ամենայն բարիք։ Ու թոռներին էլ։ Խնդիրը լոկ այն է, որ այդ մարդիկ եվրոպացի չդարձան։ Եվ չեն էլ ցանկանում դառնալ։ Ու չեն ամաչում խաղի սեփական կանոնները պարտադրել այն երկրների բնակիչներին, ուր եկել են և որոնց հաշվին ապրում են։ Թմրանյութերը, քրեականությունն ու գործազրկության նպաստը այդ տարածաշրջաններից եկածներից ոչ բոլորի կենսակերպն են: Բայցև շա՜տ շատերի։

Վեցերորդ, հետաքրքիր է, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունեն նրանք, ովքեր ասում են, թե Հայաստանն այլազգիների համար հայրենիք դարձնելով՝ մենք կլուծենք նաև ժողովրդագրական խնդիրը։ Այո, ժողովրդագրական իրավիճակը միանշանակ կբարելավվի, բայց ինչի՞ և ո՞ւմ հաշվին։ Հայերի թվի շարունակական նվազման և մահմեդականների քանակի անշեղ աճի՞։ Հաշվի առնելով, որ մահմեդականների ծնելիությունը, որպես կանոն, զգալիորեն ավելի բարձր է, քան հայերինը, բավական հետաքրքիր կլիներ տեսնել Հայաստանի ժողովրդագրական պատկերը, ասենք, 20-30 տարի անց։ Հետաքրքիր է, բնակչության ընդհանուր թվաքանակի քանի՞ տոկոսը կկազմենք մենք այդժամ։ Քառասո՞ւն։ Երեսո՞ւն։ Քսա՞ն։

Հայաստանը այլ ազգերի հայրենիք դարձնելու «հայեցակարգի» բովանդակած վտանգների մասին կարելի է խոսել շատ երկար ու հիմնավորված։ Բայց եթե փորձենք ընդհանրացնել ընդամենը մեկ բառով, ապա այդ բառը հետևյալն է. «աղե՛տ» ։