ԱՎՏՈՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԲԱՆԿ ԱՅՑԵԼԵԼՈՒ
Ամերիաբանկը ՀՀ ֆինանսական շուկայում ներկայացնում է ավտովարկավորման ամբողջովին նոր տարբերակ: Այսուհետ առաջնային շուկայից ավտոմեքենա գնող հաճախորդները հնարավորություն կունենան մեկ օրվա ընթացքում ստանալ ավտովարկավորում` առանց Բանկ այցելելու և նույն օրը վերցնել ավտոմեքենան ավտոսրահից:
Այս գործարքը մեկ օրում կատարելու համար հաճախորդը պարզապես կարող է ստանալ վարկի նախնական հաստատում առաջնային շուկայի ավտոմեքենաների ձեռքբերման automarket.ameriabank.am հարթակից և մոտենալ ավտոսրահ մեքենան ձեռք բերելու համար կամ
այցելել Ամերիաբանկի հետ համագործակցող ավտոսրահներից որևէ մեկը և տեղում լրացնելով իր նախընտրած մեքենայի վարկավորման հայտը, ստանալ դրա պատասխանն ընդամենը մի քանի րոպեում:
Վարկային հայտը ավտոսրահում ներկայացնելու դեպքում հաճախորդը վարկի տրամադրման վճար չի կատարելու:
automarket.ameriabank.am հարթակում տեղի են ունեցել մի շարք այլ բարելավումներ, մասնավորապես` բարելավվել է գլխավոր էջից ավտոմեքենաների ընտրության հնարավորությունը, ընդլայնվել են մեքենաների նկարագրությունները, ավելացվել է մի քանի մեքենա իրար հետ համեմատելու հնարավորությունը և այլն:
Ավտոմատ կերպով հաստատվող ավտովարկերը տրամադրվում են մինչև 15 մլն ՀՀ դրամ սահմանաչափով: Ավելի մեծ գումարի ավտովարկի համար դիմելու դեպքում անհրաժեշտ է վարկային հայտը ներկայացնել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում:
Ավտովարկավորման այս հնարավորությունն արդեն հասանելի է Ամերիաբանկի հետ համագործակցող ավելի քան 20 ավտոսրահում, որոնց ցանկը դեռևս ենթակա է ընդլայնման:
Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: