Մինսկում բողոքի ակցիային մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մինսկ-հերոս քաղաք» կոթողի մոտակայքում չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցների թիվը մի քանի հարյուր հազար մարդ է կազմել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը ՝ վկայակոչելով բելառուսական ԶԼՄ-ներին և Telegram-ալիքներին:

 


«Բողոքի ակցիային հավաքվել էր, մեր գնահատականներով, մի քան հարյուր հազար մարդ; Տեսանյութը չի արտացոլում ողջ պատկերը՝ կոթողի մոտ կանգնելու տղ չկար այլևս և մարդկային ամբոխը ձգվում էր ողջ հարակից տարածքներով, որոնք չեն հայտնվել կադրում»,- հաղորդում է tut.by պորտալը, որը Twitter-ում բողոքի ակցիայից ֆոտոշարք է հրապարակել:

Ակցիայի մասնակիցների թվի մասին պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում:

Messenger հավելվածում տեղադրվող տեսանյութերը վկայում են, որ «Մինսկ - Հերոս քաղաք» կոթողի մոտ գտնվող հրապարակը, որտեղ մայիսի 9-ին ռազմական շքերթ էր անցկացվում լցված էր մարդկանցով, մասնակիցների թիվը շարունակաբար ավելանում է:

Ականատեսները պնդում են, որ Մինսկում երբեք նման մասշտաբային ակցիաներ չեն անցկացվել: Ինչպես հաղորդվում էր, ակցիան անցկացվում էր ի նշան համերաշխության նախագահական ընտրությունների հետ չհաշտվողներին և նրանց դեմ ուժայինների բռնությանը:

Ակցիայի մասնակիցները բաշխվում են կոթողի մոտ խճուղու խաչմերուկի չորս մասում: Նրանք պահում են կարմրասպիտակ եռագույն դրոշներ սպիտակ-կարմիր-սպիտակ, ծաղիկներ, փուչիկներ: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ակցիայի վայրում գործնականում բջջային կապը բացակայում է:

Մասերովովի և Պոբեդիտելիի խաչմերուկում լուսացույցները դադարել են աշխատել, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ չկան: Թե՛ հետիոտնը, և՛ վարորդներն իրենք են կարգավորում երթևեկությունը: Մարդիկ մեքենաներին տալիս են մի քանի րոպե անցնել, հետո անցնել ճանապարհը:

Ավելի վաղ կիրակի օրը Մինսկի Անկախության հրապարակում անցկացվեց պրոիշխանական հանրահավաք՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցների մասնակցությամբ, ովքեր ելույթ ունենցավ հանրահավաքին: Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն ՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 65 հազար մարդ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։