Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ․ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐՔՈՒՄԸ

Արցախի մեծարգո նախագահ

Գտեք ճիշտ ձևը և բառերը՝ չափազանց վտանգավոր այս միտքը հերքելու.

«Մեկ կարեվոր հավելում եվս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ...»:

Եվ հերքելու՝ հնարավորինս արագ:

Սա Ձեր անձի հարցը չէ, Հայաստանի վարչապետի հարցը չէ, ճաշակների ու քաղաքական դիրքորոշումների հարց չէ:

Սա հարված է բոլորիս պարծանք՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը և նրա դավանած արժեքներին, արյան գնով ձեռք բերած ազատությանն ու համահայկական օրակարգի սրբագույն կետին:

Հ.Գ. Խնդրանք ընկերներիս, գործընկերներիս, բոլորին՝ չշտապենք, ես հավատում եմ, որ առողջ բանականությունը կհաղթի... և մենք կունենանք Արցախի նախագահի հերքումը:

Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ