2020-08-21 16:22
Լրատվական գործակալություններ
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԳՈՂԱՆԱԼ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Չորս տարի շարունակ մեր երկրում անընդհատ աղավաղվում է մի շատ կարևոր գործընթաց, որը ոչ թե Սերժ Սարգսյանի համար է կարևոր, այլ մեր երկրի համար է կարևոր։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա գրել է. «Մեր երկրից, մեր ժողովրդից, մեր պետությունից ցանկանում են գողանալ շատ կարևոր հաղթանակ։ Եվ գողանում են նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Ապրիլյան պատերազմում մեր բանակի ու ժողովրդի հաղթանակը:
Հաղթանակ` որը քաղաքական, ռազմական ու դիվանագիտական մեծ հնարավորություններ է տվել Արցախյան բանակցային գործընթացին»: