Վահե ԵՓՐԻԿՅԱՆ. ԻՆՁ ԹՎՈՒՄ Է՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԱՄԵՆՔԻՑ ՈՒ ԱՄԵՆԻՑ

Լսեցի Բադասյանին, արտակարգ դրությունը չի երկարացվի, բայց ...

Օրենսդրական ավանտյուրան շարունակվում է կարանտինի սահմանման հնարավորությամբ ու հատկապես մարդկանց ազատ տեղաշարժի հատուկ ռեժիմի և հավաքների ազատության իրավունքի մասով, այլ խոսքով՝ յուրաքանչյուր դեպքում կարող են օրինակ՝ արգելել մուտքը Երևան և կամ չթույլատրել ցանկացած հավաք։

Դեմոկրատիայի բաստիոնումմարդու իրավունքների իրացումը շարունակում է կախված մնալ իշխանության կամքից, իսկ ինչի՞ց է վախենում իշխանությունը, միթե՞ օրեցօր գահավիժող սոցիալական դրությամբ չքավորության եզրին հասցվածհպարտքաղաքացուց, հանքերի, այժմ, ինչպես երբևէ շահագործման պայմաններում բնապահպանների անհանգստությունից, կրթական համակարգը ծաղրուծանակի վերածած աշակերտ ֊ ուսանողներից ու նրանց ծնողներից, թե՞ ազգային դիմագիծը պահելու կռվի դուրս ելած շարքային քաղաքացուց...

Ինձ թվում է՝ իշխանությունը վախենում է իշխանության մաս չկազմող ամենքից ու ամենից։

Վահե Եփրիկյան, ֆեյսբուքյան էջ