Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը սկսում է ընդունելությունը
Երևանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը կվերականգնի քաղաքացիների ընդունելությունը սեպտեմբերի 15-ից, հաղորդում է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
«2020 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության չեղարկման դեպքում նախատեսվում է վերականգնել քաղաքացիների ընդունելությունը հյուպատոսական բաժնում նախնական գրանցմամբ բոլոր հյուպատոսական, նոտարական և պետական ծառայությունները տրամադրելու համար, բացի վիզաների ձևակերպումից, որը կսկսվի ՌԴ կառավարության համապատասխան որոշման արդյունքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
2020 թվականի սեպտեմբերի 1-ից բաց կլինի հնարավորությունը սովորական ռեժիմում հերթագրվել էլեկտրոնային համակարգում։ Գրանցման համար համապատասխան հղումները տեղադրված են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կայքի «Հյուպատոսական հարցեր» բաժնում։
Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ-ի ներկայացուցչությունում (միգրացիայի հարցերով) ընդունելության վերականգնումը քննարկվում է։ Ընդունելության մեկնարկի ժամանակացույցի մասին հավելյալ կհաղորդվի։
Հյուպատոսական ընդունելությունը կիրականացվի սանիտարահամաճարակաբանական պահանջները պիստ պահպանելով։ Այցելուները պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ, պահպանեն սոցիալական հեռավորությունը, պարտադիր կարգով ջերմաչափվեն, տեղեկացնում է News.am-ը։