2020-09-17 11:55
Լրատվական գործակալություններ
Իշխող «Իմ քայլը» չպաշտպանեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի առաջարկը
«Իմ քայլը» իշխող դաշինքը Ազգային ժողովի նստաշրջանում չպաշտպանեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի անվստահության քվեն եւ հրաժարականը, որը նախաձեռնել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը:
Արայիկ Հարությունյանի հրաժարականի օգտին քվեարկեց 35 պատգամավոր, դեմ հանդես եկավ 84 պատգամավոր:
Ինքը` ԿԳՄՍ նախարարը չէր մասնակցում նիստին:
Հարությունյանին հրաժարականի նախաձեռնությանն աջակցեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am