Հայաստանը չի բացառում, որ կճանաչի Արցախի անկախությունը. Փաշինյան

Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի քաղաքական իշխանության օրակարգում կա: Այս մասին այսօր ԱԺ-ի արտահերթ նիստում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, ասաց ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ ներկա պահին այդ հարցը չի քննարկվում, բայց և չբացառեց, որ կքննարկվի:

«Պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք: Գուցե նաև այս հարցուպատասխանից հետո հանրային քննարկում սկսվի»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի մասին հարցին՝ վարչապետն այս տարբերակը ևս չբացառեց՝ նշելով, որ հարցը պետք է լրջորեն քննարկել:

«Հանում ենք փաստարկները դնում ենք կշեռքին և փորձում ենք հասկանալ` եթե ճանաչում ենք, ինչու, եթե չենք ճանաչում` ինչու։ Կշռենք ու բացի կշռելն էլ, որոշենք՝ այդ կշեռքի վրա ինչ ազդեցություն ենք ունենում, ունենում ենք, թե չենք ունենում»,- ասաց Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։