ԻՆՉՊԵՍ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆՈՐ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ

Չկան առանձնապես կասկածներ, թե որ կողմն էլ վերսկսել մարտական գործողությունները Ղարաբաղի ճակատագծում։ Միանշանակ դա Ադրբեջանն է, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ։ Տարիներ ի վեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր բացահայտ, որ պատերազմը ավարտված չէ, և շարունակվելու է։ Ռազմատենչ հայտարարությունները, որոնք հնչեցնում էր Բաքուն, ինչպես նաև հրադադարի խախտումները ճակատագծում անթիվ անհամար են։ Միջադեպերը երբեմն երբեմն կարող էին իհարկե առաջանալ տարերայնորեն, սակայն դրանց մեծ մասը կանխամտածված են եղել, որպեսզի ցույց տան Ադրբեջանի ժողովրդին, որ իշխող վերնախավը չի հաշտվել 1991-94 թթ պատերազմում կրած պարտության հետ և գերակա դիրքերի կհասնի, եթե նույնիսկ հարկ լինի՝ ուժով։

Թե ինչ պետք է անի Լեռնային Ղարաբաղը, առանձնահատուկ հարց է, իսկ այն, որ Ադրբեջանը իր մի շարք տարածքներ կորցրել է, դժվար թե պատահական կարելի լինի համարել։ Բաքուն մշտապես և համառորեն անտեսել է ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերում առկա՝ կրակի դադարեցման պահանջը։ Հեյդար Ալիևը նույնպես ապավինում էր խնդրի ուժային լուծմանը, հատկապես, որ Ադրբեջանը ունի ավելի մեծ հնարավորություններ։

Հատկանշական է, որ հրադադարից մեկ ամիս առաջ՝ 1994-ի ապրիլի 15-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը, մասնակցությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հեյդար Ալիևի, ոչ միայն կոչ արեց դադարեցնել կրակն ու ռազմական գործողությունները, ինչպես պահանջվում էր ՄԱԿ ԱԽ-ում, այլ նաև այն ամրապնդել հուսալիորեն՝ հակամարտության քաղաքական կարգավորումն ապահովելու համար։ Ռուսաստանն էլ, ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ, կողմերին բերեց հրադադարի 1994 թվականի մայիսի 12-ին։ Սակայն Բաքուն քսավեց տարի շարունակ, և հատկապես՝ Իլհամ Ալիևի օրոք երբեք թույլ չտվեց, որ հրադադարը ամրապնդվի, նույնիսկ ՄԽ բազմամյա բանակցությունների ընթացքում։

Ներկայիս մարտական գործողությունների վերսկսման համար պետք է նշել, որ Բաքուն նախապես է եղել պատրաստված և անհեթեթություն է մտածել, որ հայերը ևս մի քանի բարձունքների հանդեպ վերահսկողություն սահմանելու համար նման քայլի կգնային։ Ադրբեջանը անցավ համանախագահների ուղիղ քննադատությանը, որպեսզի արդարացնի իր հետագա գործողությունները և չթաքցրեց, որ դիմելու է ուժի։

Պահը Բաքին թվաց չափազանց հարմար։ Գրեթե ողջ աշխարհը զբաղված էր համավարակով։ Ռուսաստանը հետևում էր Բելառուսում տիրող վիճակին, ԱՄՆ-ն խառնված էր ընտրություններով, Ֆրանսիան էլ՝ դեղին ժիլետներով։ Հատկանշանական է նաև այն, որ մարտական գործողությունները վերսկսվեցին վաղ առավոտյան, այն էլ կիրակի օրով, որպեսզի հայերին դիմագրավելու հարցում դժվար լիներ։ Եվ դա ոչ թե տեղային միջադեպ էր, այլ ողջ ճակատագծով կրակի վերսկսում՝ ռմբահարում մինչև Ստեփանակերտ։ Այս ամենը ինչ որ բան չի հիշեցնում արդյոք։

Միջազգային հանրության ռեակցիան, բացի Թուրքիայից, չէր կարող այլ լինել։ Ոչ միայն Ռուսաստանն էր պահանջում կրակի դադարեցում, որը վերսկսվել էր հակամարտող՝ հայտնի է, թե որ կողմի կողմից, այլ նաև այլ շատ պետություններ։ Սրացումը այնպիսի բարդ ռեգիոնում է, ինչպիսին Անդրկովկասն է։ Իհարկե, Մոսկվայի համար թանկ են և Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Սակայն դժվար թե նա անտարբեր է, թե ով է մեղավոր առաջացած աննորմալ, նույնիսկ՝ հանցավոր իրավիճակում։

Hraparak.am

Հեղինակը՝ արտակարգ և լիազոր դեսպան 1992-96 թթ Ղարաբաղյան կարգավորման հարցում ռուսական կողմի ներկայացուցիչ, ՌԴ դիվանագիտական ծառայության վաստակավոր գործիչ