2020-10-02 13:05
Լրատվական գործակալություններ
532 դեպք. Վարակվածների թիվը դարձավ 51 382
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 532-ով և դարձել 51 382։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 5 709 մարդ, կատարվել է 300 224 թեստավորում (+3 897), առողջացել են վարակվածներից 44406-ը (+187)։ Գրանցվել է մահվան 966 դեպք (+3)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 301 է (+3), տեղեկացնում է Sputnik Armenia-ն։