Արցախում լրագրողներով միկրոավտոբուսը հրետակոծության տակ է հայտնվել
Արցախում ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսը հրետակոծության տակ է հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իր թղթակցին:
Մասնավորապես, հրետակոծության տակ են հայտնվել «Վրեմյա պոկաժետ» ծրագրի, «Առաջին ալիքի», «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցները և հայկական հեռուստաալիքների 4 լրագրողներն ու օպերատորը, ինչպես նաև ԱՄՆ-ից մեկ կամավոր, ով մշտական աշխատում է Երևանում:
Լրագրողներն ավելի վաղ այցելել են Մարտակերտ քաղաք, որն այս պահին ամբողջությամբ դատարկ է, քանի որ հրետակոծությունները շարունակվում են: Ավերածությունները ֆիքսելուց և զինվորականների հետ հարցազրույցից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ստեփանակերտ վերադարձի ճանապարհին հայտնվել են հրետակոծության տակ:
«Մարտակերտից դուրս գալուց, երբ ավտոբուսն անցնում էր զինվորների դիրքերի մոտով, հանկարծակի հրետակոծոթյուն սկսվեց, ավտոբուսի մոտ պայթյուն որոտաց, ինչի հետևանքով ավտոբուսի կողային ապակին կոտրվեց: Լրագրողները պառկեցին ավտոբուսի սրահի հաակին: Որոշվեց, որ ավտոբուսը պետք է կանգ առնի, և մենք պետք է թաքնվենք»,-ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Հրետակոծության ավարտից հետո լրագրողներին տեղի մամուլի կենտրոնից ուղեկցողը որոշել է վերադառնալ ավտոբուս և շտապ լքել քաղաքը:
Հաղորդվում է, որ տուժածներ չկան, տեղեկացնում է News.am-ը: