ՀՀԿ․ «Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր»

ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարևորությունը ( առաջարկել ու հորդորել եմ դա անել դեռևս 3 օր առաջ )։ Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր այս թեմայով Ադրբեջանի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը։

«ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարևորությունը ( առաջարկել ու հորդորել եմ դա անել դեռևս 3 օր առաջ )։ Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր այս թեմայով Ադրբեջանի դեմ։

Ավստրիայի կանցլեր Կուրցը լավ է արել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է առաջարկել։ Բայց սթափեցնեմ ձեզ. այս պնդումը կապված է ԲԱՑԱՌԱՊԵՍ Հունաստանի և Կիպրոսի հետ։ Ավելին, երեկ ԵՄ ղեկավարների նիստին «Բելառուս՝ Թուրքիայի դիմաց» բանաձևի շրջանակներում է։ Այո, պատժամիջոցների դեպքում մենք նույնպես երկարաժամկետ առումով կարող ենք շահել։ Բայց ոչ՝ մեր շնորհիվ, հիմա և այստեղ։

Թուրքիային Արցախյան առկա հակամարտությունից չեզոքացնելու թույլ նշաններ կան։ Բայց թուրքական ռազմական ներգրավվածությունը դժվար թե ի սպառ վերանա, այն կարող է այլ ձևեր և ուղիներ ստանալ»,- գրել է Աշոտյանը, տեղեկացնում է News.am-ը: