2020-10-07 10:10
Լրատվական գործակալություններ
Արծրուն Հովհաննիսյան․ Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն
Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են, տեղեկացնում է News.am-ը։