Մարտին ԶՈՆԲՈՐՆ. ԱՅՍ ԱՄՈԹԱԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՅՆ ԻՐ ՆԱՎԹԱՄՈՒՂԵՐՈՎ
Բաքուն անում է այն, ինչ ուզում է, և դա անում է Էրդողանի շնորհիվ, որը չի թաքցնում իր նպատակը՝ ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է Գերմանիայից Եվրոպայի խորհրդի անդամ Մարտին Զոնբորնը:
«Ես չէի ցանկանա շատ ժամանակ ծախսել Ադրբեջանի վրա: Այս ամոթալի պետությունը կապվում է եվրոպական արժեքների հետ միայն իր նավթամուղերով: Բաքուն անում է այն, ինչ ուզում է, և դա անում է շնորհիվ Էրդողանի, որը չի թաքցնում իր նպատակը՝ ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանությունը:
Ես չեմ կարող հասկանալ այն փաստը, որ Եվրամիությունը նրան դեռ գործընկեր է համարում: Թուրքիան իր ջիհադական վարձկանների միջոցով ահաբեկչություն է տարածում Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում: Որպես անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ՝ ես ասում եմ, որ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը:
Հուսով եմ, որ մյուսները հետևելու են այս օրինակին և մենք կապահովենք միջազգային հանրության պաշտպանությունն այն մարդկանց համար, ուրոնց տարիներ շարունակ մերժել ենք», - ասել է նա: