Մահացել է բանաստեղծուհի Սեդա Վերմիշևան

88 տարեկանում մահացել է բանաստեղծուհի, հրապարակագիր, ՀԳՄ անդամ Սեդա Վերմիշեվան: Այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից:

Նշենք, որ նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի տատն է:

Սեդա Վերմիշևան ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև՝ ասպիրանտուրան։ Շուրջ 25 տարի որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՍՍՀ տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտում։

ՀԳՄ ռուսագիրների բաժանմունքի համանախագահն էր, միաժամանակ Մոսկվայի ԳՄ, Ռուսահայերի միության վարչության և ՌԴ կառավարությանն առընթեր ռուս-հայկական բարեկամության նախագահության անդամ։

Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական, հրապարագրական, բանաստեղծական հայերեն և ռուսերեն գրքերի ու ժողովածուների։

Ազգային-հասարակական, գրական-հրապարակագրական ակտիվ գործունեու-թյան համար արժանացել է «Մովսես Խորենացի», «Ներսես Շնորհալի», «Մ. Լերմոնտով» և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Արցախի Հանրապետության, Ռուսահայերի միության և այլ կազմակերպությունների մի շարք այլ բարձր պարգևների։

Ազգային-հասարակական, գրական-գիտական վաստակավոր գործչի՝ Սեդա Վերմիշեվայի հիշատակը վառ կմնա նրա համախոհների, գրչընկերների և ընթերցողների հիշողության մեջ։

Նշենք, որ Սեդա Վերմիշևայի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 17։00-20։00-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի սգո սրահում (հասցե՝ Հասրաթյան 9/1), վերջին հրաժեշտի արարողությունը՝ փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-14:00-ը՝ Հայաստանի գրողների միության շենքում (հասցե՝ Բաղրամյան 3), տեղեկացնում է News.am։