ՆԱԽԱԳԱՀ ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԴԻՄԻ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՎ

Արցախի նախագահ Արայիկ Հարությույանը կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել հավանականությունը, որ կդիմի Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը և նշել դրա պայմանը:

«Եթե առաջիկա 1-2 օրերի ընթացքում մենք չտեսնենք Ադրբեջանի պատրաստակամությունը հարցի խաղաղ լուծման, ապա ես կդիմեմ, առաջին հերթին Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կազմակերպություններին և a\[a8hiբոլոր երկրներին»,- նշել է նա:

Հարությունյանի խոսքով, այդկերպ պարզ կդառնա այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, ազգերի ինքնորոշման իրավունքը,և աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջացում են տեռորիզմին:

«Քանի որ այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին, պետք է նրանց ցուցակագրել և այս երկրների ժողովուրդներն էլ պետք է տք է գիտակնեցին իրանց իշխանություններ իվարքագիծը և այս բոլոր իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության, իսկ ամենակարևորը՝ Աստծո առաջ»,- նշել է Հարությունյանը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։