2020-10-19 15:54
Լրատվական գործակալություններ
ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Գեղարքունիքի մարզի երկու դպրոցներ են վնասվել
Գեղարքունիքի մարզի դպրոցները թիրախավորելու հետևանքով, բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Գեղարքունիքի մարզի երկու դպրոցներ են վնասվել։
«ԱԹՍ–ների հարվածից վնասվել են Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։