Պարզեցվել է մարտերում զոհվածների թաղման նպաստի ստացման գործընթացը

Պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը: Թաղման ծախսերի համար տրվող 700 հազարական դրամ փոխհատուցման համար կարելի է դիմել մահվան վկայականը ստանալու պահին և ստանալ գումարը մեկօրյա ժամկետում:

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Գումարը ստանալու համար դիմում կարող եք ներկայացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում՝ մահվան վկայականը ստանալու պահին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության տարածքային բաժիններ, տեղեկացնում է Armeniatoday.news: