BBC-Ն ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անցած շաբաթ սոցիալական ցանցերում հայտնվեցին տեսանյութեր, որոնցում կարող են երևալ ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Լեռնային Ղարաբաղում, որտեղ պատերազմ է ընթանում ադրբեջանական և հայկական ուժերի միջև: BBC-ն այս թեմայով մեծ վերլուծական հոդված է հրապարակել։

Երկու տեսանյութեր ցույց են տալիս այն պահը, երբ ադրբեջանական զինուժը գերեվարել է երկու հայերի և, ենթադրաբար, նրանց գնդակահարման պահը:

ՀՀ իշխանությունները պարզել են մահացածների անունները՝ 1947 թվականին ծնված Բենիկ Հակոբյան, 1995 թվականին ծնված Յուրի Ադամյան: Ադրբեջանում տեսանյութերը կեղծ են անվանել:

Սոցիալական ցանցերում հայտնվում են ռազմագերիների, ինչպես նաև հակառակորդի զոհված զինվորների մարմինների լուսանկարներ ու տեսանյութեր: Այնուամենայնիվ, այս երկու տեսանյութերը ներկայումս ռազմագերիների կանխամտածված սպանության մասին միակ հայտնի ապացույցն են:

BBC-ն ուսումնասիրել է մի քանի տեսանյութ, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում այս պատերազմում գերիներին սպանելու անվան տակ: Սակայն միայն հայ գերների հետ երկու տեսանյութերի դեպքում է հնարավոր վստահորեն խոսել կատարվածի բնույթի մասին:

BBC-ի կողմից ուսումնասիրված տեսանյութերը հրապարակվել են Telegram- ի ռուսալեզու անանուն ադրբեջանամետ ալիքում հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին: Աառաջին տեսանյութում, ենթադրաբար, երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գերի վերցնում երկու հայի՝ Բենիկ Հակոբյանին և Յուրի Ադամյանին:

Կադրից դուրս գտնվող տղամարդու ձայնը ռուսերենով (ուժեղ ակցենտով) հրամայում է նրանց բարձրացնել ձեռքերը վերև և քայլել դեպի իրեն: Նա ադրբեջանական լեզվով դիմում է զինված զինծառայողներին և խնդրում նրանց չծեծել գերիներին:

Երիտասարդ գերի Յուրի Ադամյանը հանում է սաղավարտը և զինվորական բաճկոնը, ապա բարձրացնում ձեռքերը վեր ու դուրս գալիս կադրից:

Բենիկ Հակոբյանի հագին հույնպես զինվորական բաճկոն է, բայց չի կարելի հստակ ասել, որ նա նույնպես զինվոր է: Տեսանյութը ֆիքսում է, թե ինչպես են զինվորները նրան գետնին հրում, և նա ցավից տնքում է:

Ենթադրվում է, որ երկրորդ տեսանյութը ցույց է տալիս Ադամյանին և Հակոբյանին գնդակահարելու պահը:

Դատելով կադրերից՝ բանտարկյալների ձեռքերը կապված են: Նրանց ուսերին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներն են:

Նրանք նստած են աստիճաններին ու հազիվ են շարժվում: Տեսախցիկի հետևում գտնվողի ձայնը տալիս է հետևյալ հրամանը. «Նշան բռնել գլխին»: Լսվում են կրակոցներ, և տղամարդկանց մարմիններն ընկնում են գետնին:

BBC-ն հաստատել է, որ կադրից դուրս հրամաններ տվող մարդը ադրբեջաներենի կրող է՝ տարածաշրջանային բարբառով: Դատելով հագուստներից՝ առաջին տեսանյութի հայերը, և երկրորդում՝ գնդակահարման զոհերը, նույն մարդիկ են:

Ի՞նչն է համարվում պատերազմական հանցագործություն

Պատերազմական հանցագործությունները ռազմական գործողությունների վարման օրենքների խախտում են, որոնք սահմանված են միջազգային ակտերի մարմնի և, առաջին հերթին, Ժնևի կոնվենցիաների կողմից: Ստորագրող պետությունները` ՄԱԿ-ի բոլոր անդամները, այդ թվում` Ադրբեջանը և Հայաստանը, պարտավորվում են պաշտպանել ռազմագերիներին, հիվանդներին և վիրավորներին: Այս փաստաթղթի համաձայն՝ ռազմագերիների նկատմամբ բռնությունը, խոշտանգումները և սպանությունները պատերազմական հանցագործություններ են:

BBC-ն ուսումնասիրել է տեսանյութերը և պարզել, որ դրանք նկարահանվել են Հադրութում ՝ այս պատերազմի դաժան մարտերի վայրում:

Տեսանյութերը, հավանաբար, նկարահանվել են հոկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Ադրբեջանը հայտարարել է Հադրութը գրավելու մասին հոկտեմբերի 9-ին, բայց ավելի ուշ հրապարակված նյութերը վկայում էին միայն քաղաքի մերձակայքում գտնվող ռազմավարական բարձունքների վրա ադրբեջանական բանակի վերահսկողության և քաղաքի համար մարտերի շարունակման մասին: Հադրութի կենտրոնից ադրբեջանական զինուժի առաջին տեսանյութերը հրապարակվել են միայն հոկտեմբերի 15-ին: Հայ գերիների մասին երկու տեսանյութերն էլ համացանցում են հայտնվել հոկտեմբերի 15-ին:

Առաջին տեսանյութը նկարահանվել է Հադրութի հյուսիսում՝ ճանապարհի եզրամասին, բլրի վրա (39°31'25.9"N 47°01'40.8"E): Այնտեղ չորս շենք է երևում, որոնք հեշտությամբ ճանաչելի են արբանյակային նկարներում:

Իսկ սպանության տեսագրությունն, ամենայն հավանականությամբ, նկարահանվել է է քաղաքի հարավում գտնվող Մկրտչյան փողոցի այգում (39°30'53.4"N 47°02'01.8"E):

Bellingcat հրատարակչության հետազոտողները առաջինն են հրապարակել տեսանյութերի վերլուծությունը և ենթադրել, որ դրանք իրական են: Երկու հայերի գերեվարման և սպանության վայրերը համընկնում են BBC-ի կողմից հաստատված վայրերի հետ:

Bellingcat-ի լրագրողները հաստատում են գտել նաև այն մասին, որ տեսանյութում զինվորների սաղավարտներն ու ինքնաձիգերը համընկնում են նախկինում ադրբեջանական զինուժի կողմից օգտագործվածների հետ:

Bellingcat-ի հեղինակները եզրակացնում են, որ իրենց վերլուծությունը «ենթադրաբար ցույց է տալիս, որ այդ երկու անձինք հայ մարտիկներ են, որոնք հոկտեմբերի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում գերեվարվել են ադրբեջանցի զինվորների կողմից, հնարավոր է` հատուկ նշանակության ջոկատների կողմից, և, ամենայն հավանականությամբ, կարճ ժամանակ անց գնդակահարվել են»:

Ադրբեջանում սոցցանցերի օգտատերերը կասկածի տակ են դրել տեսանյութի իսկությունը՝ մատնանշելով կադրում արյան բացակայությունը: Այնուամենայնիվ, BBC-ի կողմից հարցված ռազմական փորձագետները վստահ են տեսանյութերի իրական լինելու մեջ:

«Հոլիվուդը վատ է փոխանցում հրազենային վնասվածքների տեսքը», - BBC-ին ասել է Լոնդոնի Քինգ Քոլեջի Ռազմագիտության ամբիոնի պաշտպան, փորձագետ Ռոբ Լին:

BBC-ն տեսանյութերը ցույց է տվել նաև բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպային: Նա համաձայնել է մեկնաբանել տեսանյութը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, անանուն մնալու պայմանով:

«Սրանք իրական փամփուշտներ են, և սա իսկական սպանություն է: Սա իրական է (կրակոցի պահը), և ես ոչ մի հիմք չեմ տեսնում այն բեմականացված համարելու համար», - ասել է փորձագետը: Նա ուշադրության է հրավիրել այն փաստը, որ կրակոցներից հետո կադրում հայտնվում է սպանվածներից մեկի ուղեղի հեղուկը:

BBC-ն հարցում է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ և Կարմիր խաչի միջազգային կոմիտե:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը «ուշադիր հետևում է իրավիճակին և կուսումնասիրի մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքները, և անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկի», - հայտնել են BBC-ին հանձնակատարի մամուլի գրասենյակից:

Ի՞նչ են ասում Հայաստանում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը կատարել է անհերքելի ռազմական հանցագործություն:

«Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում», - գրել է նա Facebook-յան իր էջում:

Նա հավելել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչները տեսանյութն իրենից արդեն խնդրել են:

Թաթոյանը նաև ասել է, որ պատրաստում է նյութեր ՄԱԿ, ԵԽ և այլ միջազգային կազմակերպություններ ուղարկելու համար:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը հաստատել է, որ իրենք ստացել են այդ նյութերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը BBC-ին ասել է, որ տեսանյութում երևում է տեղի երկու բնակիչների` քաղաքացիական Բենիկ Հակոբյանի՝ Հադրութից և Յուրի Ադամյանի՝ հարևան գյուղից, սպանությունը: Ադամյանը, հավանաբար, զինծառայող է եղել:

Newsarmenia.am