2020-11-03 10:45
Լրատվական գործակալություններ
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը զգոնության կոչ է անում
Հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։
«Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 00 43 (0) 1 522 74 79 105»,-նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։