2020-11-07 17:28
Լրատվական գործակալություններ
Վրաստանի մի շարք քաղաքներում պարետային ժամ կսահմանվի
Վրաստանի խոշոր քաղաքներում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում նոյեմբերի 9-ից ժամը 22:00-05:00–ն սահմանափակվելու է մեքենաների և հետիոտների տեղաշարժը, վիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին։
Խոսքը Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսում, Բաթումում, Գորիում, Փոթիում, Զուգդիդում պարետային ժամ կիրառելու մասին է։
Worldometer–ի տվյալներով` նոյեմբերի 7-ի դրությամբ Վրաստանում COVID-19–ի ավելի քան 54,8 հազար դեպք է գրանցվել, ավելի քան 400 մարդ է մահացել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։