2020-11-09 10:30
Լրատվական գործակալություններ
0
Կեսգիշերից հետո Ստեփանակերտի ուղղությամբ մի քանի կասետային հրթիռ է արձակվել
Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ մայրաքաղաքում չկան»,– ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։