Հայկ ԴԵՄՈՅԱՆ․ ԵԿԵՔ ԱԶԳՈՎԻ ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ՈՒ ՄՇԱԿԵՆՔ ՆՈՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Համատարած անկումնային տրամադրությունների ու մեզ պատեպատ տալու փոխարեն եկեք ազգովի համախմբվենք ու մշակենք ՆՈՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ, որտեղ հստակ կուրվագծենք մեր կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքները, կարձանագրենք բոլոր այն կարմիր գծերը, որոնք ոչ մի պարագայում չենք թույլ տա որ հատվեն․․․ Պետք է ցույց տալ այն ուժը, որի հետ հաշվի կնստեն․․․Ավելորդ ժամանակի կորուստն ու պաթոսը արագ պետք է չեզոքացնել ու անցնել հստակ քայլերի մշակմանը․․․

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ պետք է մոբիլիզացնի աշխարհի բոլոր հայերին, հայկական կառույցներին՝ մի կողմ թողնելով բոլոր ներքին անհամաձայնություններն ու քինախնդրությունը․․․

Արագ պետք է գործել․․․

Զինվորներին ու կամավորներին պետք է դիմավորել որպես հաղթողների, նրանք արժանի են դրան, քանզի արել են անհնարինը, արել են մի բան, որի նախադեպը չկա համաշխարհային պատմության մեջ․․․ Իսկ այդ պատմությունն արդեն գրված է․․․

Հայկ ԴԵՄՈՅԱՆ, ֆեյսբուքյան էջ