ՊԱՐՍԱՎԵԼ ՈՒ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Փորձելով հարթել Ցեղասպանության վերաբերյալ Շվեյցարիայում վարչապետի հնչեցրած հայտարարությունների գործած տպավորությունը, այսօր Փաշինյանն ու նրան սպասարկող թիմը ամեն քայլափոխի վստահեցնում են, թե իրենց մտքով անգամ չի անցնում կասկածի տակ առնել Ցեղասպանության փաստը։ Իբր՝ Շվեյցարիայում վարչապետը նկատի է ունեցել լոկ այն, որ 30-ական թվականներին ԽՍՀՄ-ում Ցեղասպանության թեման չէր բարձրացվում, քանի որ դա ձեռնտու չէր, իսկ 1950-ականներին սկսեց շրջանառվել, քանի որ շահավետ դարձավ Խորհրդային իշխանության համար…